Իրանի հետ համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար
Հայաստանը ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ ապահովելու անհրաժեշտ պայմաններ և խրախուսելու Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք լոգիստիկ առանցքային ուղղությունների զարգացումը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որը զգալի ազդեցություն է ունենում վերջնական սպառողների համար գների ձևավորման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ։ «Այդ լուծումներից մեկը դարձել է նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել փոխադրումների բացարձակ թափանցիկությունն ու անխափան աշխատանքը, այլև պարզեցնում և արագացնում է ապրանքների առաքումը ստացողին։ Չնայած ձեռնարկված քայլերին, մենք բախվում ենք որոշակի դժվարությունների։ Ցանկանում եմ ընդգծել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում։ Եվրասիական տրանսպորտային տարածքի հարցերի, առաջնահերթ ինտեգրացիոն, ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման և իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման կոնկրետ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է ԵԶԲ-ն, Հայաստանը ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ռազմավարական ուղղությունների զարգացման խրախուսման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ։
Զուգահեռաբար ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը ուժեղ խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»,-ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.