Մանիլով․ Կարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին
Կարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել»,-ասել է նա։
Մանիլովը ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն այդ նիստին։
«Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,-նշել է նա։
Նշենք, որ Բաքվում այսօր ընթանում Է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը: Նիստին մասնակցում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.