«Հրապարակ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ներկայացուցիչներին։
Նախաձեռնողը եղել է ԱՀ նախագահը, առիթը՝ ճակատի մեկ օր առաջ տարածած հայտարարությունը, որով ասում էին, թե անթույլատրելի է կարմիր գծի խախտումը: Խոսքն ադրբեջանական անցակետով Ստեփանակերտ-Գորիս ուղևորափոխադրման մասին է։ Շեշտել էին, որ կատարվածն Արցախի նախագահի հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովման խախտում է։
Մեզ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից. Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է նման բան որոշել: Նշել է, որ հազարավոր մարդիկ դժգոհում են, որ Հայաստանի հետ կապը չի ապահովվում, հատկապես հիվանդներ տեղափոխելու համար, չնայած Կարմիր խաչը ռուս խաղաղապահների օգնությամբ հոգում է այդ հարցը:
Ասել է, որ ուսանողներից է դիմումներ ստանում, և չեն կարող հավերժ շրջափակված մնալ։ Շարժման անդամները պնդել են, որ հստակ հայտարարի, թե ով է կայացրել ուղևորափոխադրման մասին որոշումը, Հարությունյանն ասել է, որ Անվտանգության խորհրդում են քննարկել դա, և ինքը, պետնախարարը և կառավարությունն էլ են հակված դրան։ Ռուբեն Վարդանյանի թիմակիցները հեռացել են որոշմամբ, որ առաջիկա օրերին կքննարկեն իրենց անելիքները՝ իրենց ասվածի հետ կապված»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.