Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո իրավապահները դեռ չեն վերադարձրել զոհվածի հոր ավտոմեքենան
Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված ծնողների միջև մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպից հետո՝ մոտ մեկ ամիս անց, իրավապահները դեռ չեն վերադարձրել պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ավտոմեքենան: Գալեյանը կարծում է, որ սա իրենց վրա ազդելու լրացուցիչ ձև է:
«Մենք բոլորս գիտենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ փորձում են աջուձախ քրեական գործեր հարուցելով վախի մթնոլորտ ստեղծել, բայց ես գիտեմ, որ ես վրաերթի չեմ ենթարկել ոչ ոքի: Ճիշտ ասած, դեռ մեքենաս չեն տվել, իրենց ասելով ինչ-որ փորձաքննություն է ընթանում: Ոչ ինձ, ոչ էլ մեքենայում գտնվող անձանց դեռ չեն կանչել ցուցմունք տալու, ոչ մի ծանուցում չի եկել, չգիտեմ էլ ինչ է կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա :
Գալեյանի կարծիքով՝ իրավապահ արմինների բոլոր գործողությունները ապօրինի են. «Մոտ մեկ ամիս մեքենան փորձաքննությա՞ն են ենթարկում, այսինքն ուզում են ինձ տեղաշարժվելու միջոցից կտրե՞ն, որ Եռաբլուր չգնա՞մ, դե հիմա, եթե իմ մեքենան չկա ուրիշ մեքենայով կգնամ»:
Գալեյանի խոսքով՝ այս ամենը չի փոխելու իր դիրքորոշումը, ինքը շարունակում է մեղադրել ներկայիս իշխանություններին պատերազմում այդքան զոհեր տալու համար:
«Եթե մարդը հայտարարում է, որ նույն արդյունքը կարող էինք ունենալ, ուղղակի այդքան զոհեր չէինք տա ու դրանից հետո ոչ մի բան, մենք ոնց կարող ենք մեր դիրքորոշումը փոխել: Թե ինչի զոհեր տվեցինք, այդ մարդուն չեն կանչում հարցաքննեն, բայց դրա փոխարեն հերոսների ծնողների վրա են քրեական գործեր հարուցում»,- հավելեց նա:
Նշենք, որ Աշոտ Փաշինյանի գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է: Անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման դեպքի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ և Գարիկ Գալեյանների, Վահիդ Սահակյանի և մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.