Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ-ի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Պուտինին ուղված ուղերձում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Նրա խոսքով` 2 երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։
«Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,–ասված է ՌԴ նախագահին ուղղված ուղերձում։
Միշուստինին շնորհավորելիս ՀՀ վարչապետը նշել է, որ այս տոնն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով»,–ասված է ուղերձում։։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին և վարչապետին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».
-
2025-07-23 15:15
Руководитель движения «Армения 2026» Нарек Манукян и глава инициативы «Армения – это я» Наири Саркисян 23 июля подписали меморандум о сотрудничестве.