Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի կայանա
2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում, այն կանցկացվի Բահրեյնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։
«Բահրեյնի մայրաքաղաք Մանաման կհյուրընկալի 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի նիստում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բահրեյնի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուներինը՝ Երևանինն ու Տիրանայինը:
«Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում, որը հաջողությամբ ընդունել է 2022թ.Ասիայի առաջնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
2024 թ. աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո:
Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում անցկացվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։ Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.