ԱՄՆ-Ն Է ԱՊԱՀՈՎԵԼՈ՞Ւ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»
Երբ ԱՄՆ դեսպանը մեկնում Է Սյունիք…
Հունիսի 6-ին խորհրդարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, թե իբր՝ ադրբեջանցիները հետ են քաշվել Տեղ գյուղի հարակից դիրքերից: Խոսքը, հիշեցնեմ, հենց այն գյուղի մասին է, որտեղ ապրիլի 11-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում հայկական կողմից 4 զինվոր զոհվեց, 7-ը վիրավորվեցին:
Ավելի ուշ համայնքի բնակիչները հերքեցին մարզպետի տեղեկատվությունը, իսկ հունիսի 8-ին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելեց Տեղ, ինչը հիշողության մեջ անմիջապես թարմացրեց նրա նախորդի՝ Լին Թրեյսիի (այժմ ՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան) Սյունիք կատարած այցը 2021 թվականին։ Թրեյսիի հետ միաժամանակ Սյունիքում հայտնվեց Փաշինյանը, նրանք ժամանակ անցկացրեցին Մեղրի քաղաքի հյուրանոցում ադրբեջանական կողմի ինչ-որ ներկայացուցչի հետ բանակցելով։ Այդ պարոնին, ենթադրաբար՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին, Թրեյսին իր մեքենան էր նստեցրել Որոտանի հատվածում։ ԱՄՆ դեսպանատունն այն ժամանակ հերքեց այդ տեղեկությունը, սակայն Թրեյսիի այցից գրեթե անմիջապես հետո՝ 2021թ. մայիսի 12-ին սկսվեց ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթումը Սև լճի և Իշխանասարի հատվածում, որտեղ զավթիչներն անմիջապես առաջ եկան 3,5 կմ: Մի խոսքով, երբ ԱՄՆ դեսպանը մեկնում է Սյունիք, պետք է սպասել իրադարձությունների…
Քվինի այցելության պահի դրությամբ ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտակայքում արդեն 11 դիրք էին ստեղծել։ Դա տեղի էր ունեցել հենց այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն և այլ պետական կառույցները, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, ներշնչում էին ժողովրդին, թե ամեն ինչ հանդարտ է, և անհանգստանալու առիթ չկա։ Արավուս համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը մատնանշեց, որ ադրբեջանցիները ապրիլի 11-ի առաջխաղացման արդյունքում գրավել են 60 հեկտար հայկական տարածք: Այժմ այնտեղ տեղադրվել են հայկական ոստիկանական անցակետեր, որոնք անվտանգության նկատառումներով թույլ չեն տալիս տեղի բնակիչներին գնալ իրենց հողատարածքներ…
Այսօր Հայաստանում շատերը տարակուսում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այսպես կոչված անկլավները հանձնելու և Բաքվի պայմաններով սահմանազատում իրականացնելու Փաշինյանի պատրաստակամության խորապատկերին ինչո՞ւ են ադրբեջանցիները շարունակում հայկական դիրքերի մշտական գնդակոծումն Արցախում և Հայաստանում, ձևացնելով, թե այդ գնդակոծությունները նախաձեռնում է հայկական կողմը։ Ինչո՞ւ է Ալիևը ճնշում գործադրում Փաշինյանի վրա, եթե վերջինս ամեն ինչի համաձայն է։ Հիմնավոր ենթադրություն կա, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ստորագրությամբ ամրագրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքները։ Գուցե Ալիևը որոշել է կրկի՞ն գործարկել նույն սցենարը։
«Մայր Հայաստան» ընդդիմադիր շարժման մաս կազմող «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Մանուկ Սուքիասյանի խոսքերով, վերջին 6-7 ամիսները հաստատել են, որ ռեժիմի պարագլուխը կարող է գնալ ցանկացած անհեթեթ որոշման: Սուքիասյանը չի տեսնում այն ուժը, որը կարող է յուրաժամանակ խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը։ Փոխարենը նա տեսնում է, որ ռուսական կողմը տարակուսանքի մեջ է. Ալիևի պայմաններով համաձայնագիր ստորագրելու Փաշինյանի №1 պատրաստականության առկայության պարագայում ինչո՞ւ են ՀՀ իշխող շրջանակները ինչ-որ դժգոհություններ հասցեագրում Մոսկվային։
Ժամանակավոր դադարը կարող է փոխարրկվել արագացման…
Եթե բանակցությունների ժամանակավոր դադարն անսպասելիորեն փոխարրկվի համաձայնագրի ստորագրումն արագացնելու նպատակով արտաքին ուժերի կողմից գործադրվող ճնշման, ապա Սուքիասյանը վստահ է, որ զանգվածային բողոքի ակցիաները կարող են կասկածի տակ դնել փաստաթղթի ստորագրման Փաշինյանի գործողությունների լեգիտիմությունը։ Ինչ վերաբերում է նոր շարժման գործունեությանը, ապա, Սուքիասյանի խոսքերով, տվյալ պահին աշխատանքներ են տարվում սոցիալական տարբեր խմբերի համախմբման ուղղությամբ, իսկ մինչև տարեվերջ շարժումն իր մասին կհայտարարի Փաշինյանի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ակցիաներով:
Թե կոնկրետ երբ կգա «X» ժամը՝ Սուքիասյանը չհայտնեց, սակայն ոչ ոք չգիտի նաև Ալիևի ու Փաշինյանի միջև համաձայնագրի ստորագրման ճշգրիտ օրը։ Չի բացառվում, որ այդ առնչությամբ կազմակերպված արտահոսքերն ի հայտ գան հունիսի 16-17-ին նշանակված ՔՊ քաղաքական ժողովից հետո, որը, ըստ մի շարք տեղեկությունների, անցկացվելու է Դիլիջանում: Ժողովի աշխատանքներին կմասնակցեն փոխվարչապետները, նախարարները, խորհրդարանի ղեկավարությունը, տեղական մակարդակի ղեկավարները: Ներկայումս ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որը կոչված է արձանագրելու ռեժիմի պարագլխի կուսակցության համախմբվածությունը ճակատագրական բանակցությունների փուլում, որոնք, մի շարք կանխատեսումներով, կարող են ավարտվել մինչև տարեվերջ՝ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրմամբ:
Միաժամանակ կանխատեսումներ են շրջանառվում, որ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին վկայում են սահմանի մի շարք հատվածներում 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի և 2023թ. ապրիլյան առաջխաղացման արդյունքում զավթած մարտական դիրքերի կահավորման միջոցառումները։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ զավթիչները ցանկացած պահի չեն ձեռնարկի հերթական լայնածավալ գործողությունները ինքնիշխան Հայաստանի նոր տարածքներ գրավելու նպատակով:
Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում հայկական կողմը կորցրեց հարյուրավոր զինվորներ և սպաներ, ինչպես նաև մի քանի տասնյակ մարտական դիրքեր, ինչն ադրբեջանցիների համար շահեկան հենահարթակ ստեղծեց հետագա առաջխաղացման համար: Եվ թեպետ ընթացիկ տարում այդ առաջխաղացումն ուներ սողացող բնույթ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ծավալված իրադարձությունների սցենարը չի կրկնվի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին Գեղարքունիքի կամ Վայոց ձորի տարածքում։
Ադրբեջանը շարունակում է ուժի քաղաքականությունը, կոնգրեսականները տեսնում են դա:
Իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ վճռում է այն անձանց կատեգորիաները, որոնց վրա չի տարածվելու ռազմական հավաքներին և մարտական գործողություններին մասնակցելուց ազատող ամրացագիրը։ Ակնհայտ է, որ ամրացագիրը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների համար։ Ինչպեսև նախորդ բոլոր դեպքերում, Փաշինյանը, հավանաբար, այս անգամ ևս տեղյակ է նոր ագրեսիայի ամսաթվի մասին։ Հայաստանում և Արցախում հայկական դիրքերի հաճախակիացած գնդակոծությունները, սպառազինությունների համալրումը, Քարվաճառում զինվորական հոսպիտալի կառուցումը վկայում են, որ Ալիևը պատրաստվում է նոր ագրեսիայի: Հունիսի 8-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ուժի սպառնալիքի քաղաքականությունը, փորձելով զրոյացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Բաքուն իրավիճակի սրման է ձգտում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախում ու Լաչինի միջանցքում։ Իսկ բացի այդ, ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ «ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ». մի խոսքով, կրկին քար գցեց ՀԱՊԿ-ի բոստանը։
Ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենիչն ավելի լավատես է։ Օրերս նախկին վարչապետը իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարեց, թե ներկայումս «գործընթացը շարժվում է Արցախի անվտանգության մեխանիզմների ապահովման ուղղությամբ»: Նա սրբորեն հավատում է, թե այդ մեխանիզմներն ապահովելու է ԱՄՆ-ը։ «Ճիշտ է, առայժմ այդ ուղղությամբ ոչ մի կոնկրետ բան չկա, եթե լիներ, ապա Փաշինյանը կասեր...»,- արձանագրեց Արամ Զավենիչը։ Եվ ախր կգտնվեն մեր բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կմտածեն, թե հասուն մարդ է, նախկին վարչապետ և կուսակցության առաջնորդ, ուստի դժվար թե իրեն թույլ տա կատարյալ զառանցանք բարբաջել հեռուստաէկրանից։ Հետաքրքիր է, Արամ Զավենիչն ինքը հավատո՞ւմ է, թե ԱՄՆ-ը անվտանգության մեխանիզմներ է ապահովելու 120 հազար արցախահայության համար: Նա գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ է, թե «հողի վրա» ինչպես են աշխատելու այդ «ամերիկյան մեխանիզմները»։
Ինչ վերաբերում է Ալիևի գործողությունները դատապարտող հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների համատեղ նախագծին, ապա դժվար թե այդ փաստաթուղթը կյանքի կոչվի. ամենայն հավանականությամբ, այդ նախագիծը կարժանանա այն «անվտանգության մեխանիզմների» ճակատագրին, որոնց մասին (Արցախի մասով) խոսվում էր դեռևս 2016-ի քառօրյա պատերազմից հետո…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.