Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻ ՀՈՄԱՆԻՇՆ Է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հոմանիշն է Արցախի կորստի։
«Ցավոք սրտի, մեր կանխատեսումներն իրականություն են դառնում, 44-օրյա պատերազմից հետո արցախուրացությունն ու հայկական շահերի հաշվին սեփական քաղաքական կարիերան առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ էլ ավելի հիվանդագին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Աշոտյանի՝ շատ կարևոր է, որ այսօր քաղաքական բոլոր դիտարկումները դրվեն մի կողմ, որովհետև «վիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական ճգնաժամ չէ․ արժեհամակարգային ճգնաժամ է, գոյաբանական ճգնաժամ է»։
«Հետևաբար, ստանդարտ գործիքներով՝ ընտրություններ, անվստահություն, ընդդիմություն-իշխանություն գործիքներով խնդիրը չի լուծվի, այս խնդիրը արժեմահամակարգային, գոյաբանական պայքար է ժողովրդի համար», - նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա շատ բացասական կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա։
«Թուրքը սիրում է, երբ իրեն լպստում են, թուրքը հարգում է միայն ուժը, իսկ Նիկոլ Փաշինյանն ուժ չէ, Նիկոլ Փաշինյանն անուժության, քաղաքական իմպոտենցիայի հոմանիշն է», - ընդգծեց Արմեն Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.