Последние новости

2023-Ի ՀՈՂՄԱՑՈՒՆՑ ԱՄԱՌԸ…

Համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ բոլորը՝ մեծից փոքր, նայում են ռուս-ուկրաինական ճակատին։ Հակամարտության ահագնացումը շարունակվում է, հաղորդվում է, որ այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի ողջ պատմության ընթացքում ռազմաօդային ուժերի խոշորագույն զորավարժությունները, իսկ Ատլանտյան օվկիանոսում վխտում են ամերիկյան ատոմային սուզանավերը:

Լեռնային Ղարաբաղից գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Այսպես ասած՝ ցածր ինտենսիվության մարտական գործողությունների։ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ամփոփագրերը պարբերաբար տեղեկացնում են հրաձգության և ադրբեջանական ու արցախյան կողմերի հետ այդ միջադեպերի քննություն անցկացնելու իրենց փորձերի մասին: Այդ հետաքննությունների արդյունքների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում։

Այսօր Վաշինգտոնում նախատեսված Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի եռակողմ հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է Բաքվի դիմումով: Ադրբեջանը դադար է վերցրել՝ սպասելով Ուկրաինական ճակատում զարգացումներին, և առայժմ երկարուձիգ աշխատում է Երևանին խաղաղության պայմանագրի կնքման համար նոր պայմաններ պարտադրելու հնարավորության վրա։

Փաշինյանի «խաղաղության օրակարգը», որն իրականում Ադրբեջանի առաջադրած պայմանների աստիճանական ընդունումն է, գնալով ավելի է վարկաբեկվում հայաստանյան հասարակական կարծիքում։

Հայաստանում «Gallup International Association»-ի վերջին հետազոտության արդյունքները շատ բանի մասին են վկայում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի քաղաքացիների 82%-ը բացասաբար է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունը: Եվ եթե 2018-ի սեպտեմբերին հարցվողների 91%-ը հայտարարում էին, որ մասնակցել են «սիրո և համերաշխության թավշե հեղափոխությանը», ապա 2023-ին այդպիսի մասնակիցները կազմել են լոկ 37,4%: Դե, և վերջապես, Փաշինյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում ընդամենը 5,4%-ը, լիովին բացասական՝ 47,1% -ը...

Արցախի պարագայում Փաշինյանի կառավարության քայլերն այն աստիճան անընդունելի են հայ հասարակության համար, որ իր խոսքն ասաց նաև Հայ Առաքելական Եկեղեցին: «Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից, և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ»,- ասվում է ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Էջմիածնում կայացած ժողովի արդյունքներով:

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է, որ ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում և կոչ է արել պաշտոնական Երևանին վճռականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը:

Իր ողջ ամբարտավանությամբ հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հաշվի չնստել հասարակության տրամադրությունների հետ։ Եվ եթե այսօր ներքին քաղաքական կյանքը հանրապետությունում փոքր-ինչ մարել է, քանի որ մարդկանց մոտ ակնհայտ հիասթափություն է նկատվում Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր կերպարներից, միևնույնն է, նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել։ Իշխող հասարակական տրամադրություններն իրենց արտացոլումը կգտնեն քաղաքական պայքարում։ Իսկ թե որ կողմ կշրջեն այդ տրամադրությունները հայկական հին ու նոր քաղաքական էլիտաները, անմիջականորեն կախված կլինի սլավոնական հողի ճակատներում տիրող իրավիճակից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ