Последние новости

Կիպրոսի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Էրդողանի այցը կղզու հյուսիսային հատված

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն անօրինական է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիպրոսի զավթված տարածք և նրա հայտարարությունները խնդրի կարգավորման վերաբերյալ անընդունելի է գնահատել։ Այս մասին տեղեկացրել է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Կիպրոսը անօրինական է համարում բոլոր այցելությունները Կիպրոսի հյուսիս, եթե դրանք կատարվել են ոչ կիպրոսյան անցակետերով։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահի անօրինական մուտքը օկուպացված տարածք, որը կատարվել է այսօր՝ 2023թ. հունիսի 12-ին, և որը ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի հերթական կոպիտ խախտումն է»,- նշվել է հայտարարությունում։

Նշվել է, որ Էրդողանի հռետորաբանությունը, որը ծառայում է օկուպացված տարածքներում անօրինական անջատողական կազմավորման «ճանաչման» Թուրքիայի քաղաքականությանը, վնասում է կիպրոսյան հարցի լուծման հեռանկարներին։

ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կնախաձեռնի բոլոր անհրաժեշտ քայլերն այդ անօրինական գործողությունների առնչությամբ։

Հունիսի 12-ին Էրդողանն ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին այցն է կատարել չճանաչված այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»։ Ճեպազրույցում Էրդողանն ասել է, որ Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին վերադառնալու ճանապարհն անցնում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման» միջով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ