Последние новости

ՀՀ ՔԿ․ Սյունիքի մարզում վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են

Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները պայմանագրային զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայտնել ենք, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։Պատահարի հետևանքով վարորդը տեղում է մահացել, մարմնական վնասվածքներով տեղափոխված 36-ամյա ուղևորը` Կապանի ԲԿ–ում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթի շրջանակում կատարվել են պատահարի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ