Տիգրան Ավինյանը 50 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվեր ստացել
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։ Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկացել է, որ Ավինյանը դեռևս 2014-ին ավտոտնակ է նվեր ստացել, 2021-ին գնել է 2014-ին արտադրված Honda մակնիշի ավտոմեքենա, որը հաշվետու տարում վաճառել է 11 հազար դոլարով։
Ավինյանն առանձնատուն ունի Երևանում՝ Արաբկիրում, 2022-ին 2021 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։
Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հզր դրամ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։
Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հզր դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հզր դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հզր դրամի։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 09:57
США при ударах по ключевому ядерному объекту Ирана в Фордо, который находится глубоко под землей, использовали шесть противобункерных бомб GBU-57, которые были сброшены с бомбардировщиков B-2, сообщает Fox News со ссылкой на свои источники.
-
2025-06-22 09:57
Адвокатская команда бизнесмена, владельца группы компаний «Ташир» и мецената Самвела Карапетяна опубликовала вторую часть его заявления, в которой он изложил анализ настоящего и планы на будущее.
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.