Պաշտպան․ Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաև ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:
«Պաշտպանյալս որևէ հակաիրավական վարքագիծ չի դրսևորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի և խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- պատմեց Մարիամ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության որոշումը բավականին ուշ է կայացվել և այն էլ պաշտպանների մեծ ջանքերից հետո. «Նա սուր ցավեր է ունեցել ՁՎՊ-ում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց»:
Մարիամ Աբրահամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. «Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»:
Փաստաբանը պատմեց, որ կալանքի միջնորդության քննության ժամանակ նույնպես իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է. «Երբ դատարանում կալանքի միջնորդության քննությունն էր, նախագահող դատավորին խնդրեցինք 10 րոպե ընդմիջում, որպեսզի կարողանանք 3 փաստաբաններով առանձին խոսել, որոշ հարցեր քննարկել պաշտպանության տակտիկան մշակելու հետ կապված, ուղեկցողներից մեկը չէր հեռանում տարածքից, բավականին երկար ժամանակ նրան փորձում էինք օրենքը բացատրել, որ նա իրավունք չունի այդտեղ սպասել: Ես դա նույնպես փաստաբանի գործունեության խոչընդոտում եմ համարում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.