ՌԴ լուսավորության նախարար․ Սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ
Սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ, մեծ հետաքրքրություն կա, այդ թվում՝ բնագիտական կրթության և ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ։ Այս մասին հունիսի 13-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանի փորձը Ռուսաստանին հետաքրքիր է դաստիարակության մասով։ «Ես այցելեցի Պուշկինի անվ․ դպրոց։ Այնտեղ ինձ պատմեցին իրենց փորձի մասին, երբ թանգարաններն իրենց ցուցադրությունները բերում են դպրոցներ։ Ըստ իս՝ սա շատ հետաքրքիր փորձ է, հաճույքով կօգտագործենք նաև մեր դպրոցներում»,-նշեց նախարարը։
Նա նշեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումն իրականացվում է 2-12-րդ դասարաններում: «Մենք պատրաստ ենք մեթոդական օգնություն տրամադրել ռուսաց լեզվի դասավանդման, ուսուցիչների որակավորման բարձրացման ուսումնամեթոդական ապահովման գործում։ Կարևոր է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստումը, դպրոցականների փոխանակումը, փորձի ուսումնասիրությունը, որոնք առկա են Հայաստանում կրթության ոլորտում»,-նշեց Կրավցովը։
Նշենք, որ անգլերենի միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը Հայաստանում շարունակում է անշեղորեն աճել: Տրամագծորեն հակառակ պատկեր է նկատվում ռուսաց լեզվի դեպքում։ Հարաբերակցությունը արդեն ավելի քան 10/1 է՝ հօգուտ անգլերենի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.