Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Փամբուխչյանը
Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ Փամբուխչյանի լիազորությունները որպես ԱԻ նախարար ավարտվում են հունիսի 30–ին, քանի որ ԱԻ նախարարությունը լուծարվում է։
Փրկարար ծառայությունն արդեն իսկ մտել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.