Последние новости

ԱԼԻԵՎԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ». Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ

Նախորդ նյութում մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պահանջով հրահանգել է թույլատրել ուղևորներով մեքենաների մուտքը Հայաստան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետով։ Այսպիսով վտանգ կա, որ Արցախի իշխանություններն անցել են իրենց իսկ կողմից բազմիցս հայտարարված «կարմիր գծերը» և Երևանի ցուցումով սկսել են Ադրբեջանին «ինտեգրվելու» գործընթացը։

Միաժամանակ սոցցանցերում եվ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ երկու ուղղություններով երթևեկող բոլոր մարդկանց ստուգում են Բաքվի ունեցած ինչ-որ «սև ցուցակով»։ Այս մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ հունիսի 8-ին գրել է «Փաստ» օրաթերթը: «Տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք»,- հայտնել է պարբերականը:

Օրերս Facebook սոցիալական ցանցի օգտատեր Ա.Ա.-ն կիսվել է «այն զրույցներով, դեպքերով, որոնց մասին խոսում են Արցախում այսօր»։ Ներկայացնենք նրա գրառումը գրեթե ամբողջությամբ։

«1.Ուրեմն արցախյան առաջին պատերազմի հաշմանդամը գլխուղեղի քաղցկեղ ուներ։ Բուժումը ստանում էր Երևանում։ Չկարողացան փրկել կյանքը։ Ընտանիքը կարողացավ կազմակերպել, որ դին հասցնեն Գորիս, այնտեղից էլ, կարծես ըստ պայմանավորվածության՝ Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները թույլ չտվեցին։ Մի քանի օր դին մնաց Գորիսում, իսկ հետո բերեցին, հուղարկավորեցին Եռաբլուրում։

2. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի մասնակցին, որը առողջական խնդիրների պատճառով պիտի բուժում ստանար Արցախից դուրս, անցակետում ադրբեջանցիները որակում են որպես «ահաբեկիչ» և Արցախի հատուկ կառույցների և ադրբեջանցիների միջև երկար բանակցություններից հետո միայն տղամարդուն հնարավոր է լինում վերադարձնել Ստեփանակերտ։ Տղամարդը պատմում է, որ իրեն ասել են, որ հենց հայերն են վերակառուցելու Աղդամը, այդ թվում իրենց իսկ համար բանտը։

3. Կարմիր խաչի միջնորդությամբ նախատեսված է եղել բժիշկների այց Արցախ։ Ադրբեջանցիները ասացին, որ դեռ քննարկում են` բժիշկներին թույլ տան, թե չէ»։

Գրառման մեկնաբանություններում ներկայացվում են հիվանդների կամ նրանց ուղեկցող անձանց Հայաստան գալու կամ Արցախ վերադարձի հետ կապված արգելքի և խնդիրների մի շարք այլ դեպքեր: Այս, ինչպեսև մյուս հայտնի դեպքերը միանշանակ վկայում են անցակետում այն մարդկանց ցուցակների իրական առկայության մասին, որոնց Բաքուն արգելում է կամ փորձում խոչընդոտներ ստեղծել հանրապետություն նրանց ելումուտի համար: Կասկած չկա, որ այդ ցուցակներում նշված են Ղարաբաղյան շարժման և Արցախյան պատերազմների ակտիվ մասնակիցների անունները, ընդ որում՝ ոչ միայն զինվորականների, այլև տեղեկատվական և փորձագիտական դաշտի ակտիվիստների: Արցախի դեպքում դա վերաբերում է փաստացի յուրաքանչյուր ընտանիքի։

Այն, որ ապօրինի անցակետի տեղադրմամբ Բաքուն, բացի ամենից, նպատակ է հետապնդում նաև բացահայտել «ահաբեկիչներին» և «ռազմական հանցագործներին», միանգամայն սպասելի էր: Հենց այդպես էր Ադրբեջանը նախորդ տարիներին՝ 44-օրյա պատերազմից դեռ շատ առաջ, որակում Ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներին և Առաջին ազատամարտի մասնակիցներին, առանձին դեպքերում՝ հետախուզում հայտարարում նրանց նկատմամբ և սպառնում հաշվեհարդարով։ Այժմ, Արցախն ամբողջությամբ հանձնելու նիկոլական օկուպացիոն ռեժիմի ծրագրերի իրականացման արդյունքում, Բաքուն իրական հնարավորություն ունի ձեռնամուխ լինելու վաղուց հայտարարված խնդրի լուծմանը։

Եվ եթե անցակետում առայժմ միայն արգելում կամ խնդիրներ են ստեղծում առանձին մարդկանց համար, ապա կասկած չկա, որ վերջնականապես ստանալով Արցախը՝ Ադրբեջանը կսկսի ձերբակալել, կալանավորել և պատժել նրանց, ում համարում է «ահաբեկիչ» և «ռազմական հանցագործ»: Այն խոսքերը, թե «հենց հայերն են վերակառուցելու Աղդամը, այդ թվում՝ իրենց իսկ համար բանտը», ամենևին էլ դատարկ սպառնալիք չեն։ Սրանք Բաքվի առաջիկա ծրագրերն են, որոնք անխուսափելիորեն իրականություն կդառնան, եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել իր մտադրությունները։

Ոչ մի կասկած չկա նաև, որ օկուպացիոն ռեժիմի պարագլուխն ինքը գերազանց գիտի դա և լիովին համաձայն է իր հանցակից Ալիևի հետ. այդ երկուսի ընդհանուր թշնամին հայ ժողովուրդն է և նրա այն ներկայացուցիչները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Արցախի համար մղվող պայքարին, կռվել, պաշտպանել և կառուցել են հայկական երկրորդ հանրապետությունը։ Հենց այդ պատճառով էլ պաշտոնական Երևանն այսօր լռում է այն ճչացող ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունենում ադրբեջանական անցակետում, թեև այդ մասին պետք է աղաղակել աշխարհով մեկ՝ ցույց տալու համար, թե հատկապես ինչ է սպասվում Արցախի բնակիչներին տխրահռչակ «ինտեգրման» անվան տակ։ Ի դեպ, չի կարելի բացառել այն վարկածը, որ նիկոլական ռեժիմը օժանդակել է Բաքվին այդ ցուցակները կազմելիս։

Անցակետում տեղի ունեցող ամենի և Ադրբեջանի հետագա ծրագրերի յուրօրինակ «նախերգանք» է նաև այն փաստը, որ Բաքվի բանտերում մնացած գրեթե բոլոր հայ ռազմագերիները հայտարարվել են «ահաբեկիչներ» և դատապարտվել տևական ազատազրկման: Հիշեցնեմ, որ ո՛չ ՀՀ ԱԳՆ-ը, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Փաշինյանը չեն բարձրացնում այդ թեման։ Եվ հենց դա է պատճառը, որ հայ գերիների վերադարձի վերաբերյալ միջազգային դիսկուրսում ևս Ադրբեջան ահաբեկչական պետության կողմից նրանց ապօրինի դատապարտման թեման իսպառ բացակայում է։

Հայաստանի օկուպացիոն ռեժիմի պահվածքը վաղուց արդեն հարցեր չի առաջացնում, իսկ այ Արցախի իշխանությունների կողմից այն փաստի լռության մատնումը, որ անցակետն Ադրբեջանի համար նաև պատժիչ գործիք է հանրապետության բնակիչների նկատմամբ, առնվազն տարօրինակ է դիտվոում: Մանավանդ որ, որ դա հավանականորեն անդրադառնալու է առաջին հերթին հենց իրենց վրա։ Այդ մասին պետք է խոսել անդադար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ու կոնկրետ անձի պարագայում, թակել միջազգային բոլոր ատյանների դռները, քանզի նման գործողությունները լավագույնս ի ցույց են դնում Ադրբեջանի չարագուշակ ծրագրերը։ Մանավանդ որ այս փուլում խոսքը հիմնականում այն մարդկանց մասին է, որոնց անհրաժեշտ է բժշկական օգնություն, այսինքն խնդիրը դեռևս զուտ հումանիտար բնույթ է կրում։

Ըստ էության, բուն Ադրբեջանում ոչինչ չեն էլ թաքցնում. հիշենք Ալիևի հայտարարությունը «ներում շնորհելու» մասին, ինչին ցինիկ կերպով աջակցեց ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Մի՞թե Ալիևի անմարդկային մտադրություններին ցուցաբերված այդ «աջակցությունը» արդյունքը չէր նաև այն կամայականությունների մասին լռության, որոնք, ինչպես պարզվում է, արդեն նորմ են դառնում անցակետում։

Փաշինյանն Արցախը հանձնում է այնտեղ ապրող հայերով հանդերձ. այս մասին բազմիցս է խոսվել։ Եվ նա ոչ թե պարզապես հանձնում է նրանց Բաքվի ողորմածությանը, այլև համաձայնում հայ ժողովրդի դեմ հանցագործությունների շարունակությանը, որոնք կդառնան Արցախի և Հայաստանի դեմ իր իսկ հանցագործությունների տրամաբանական շարունակությունը: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ դավաճանական «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում արդեն հայկական սահմանին էլ կստուգեն մարդկանց Բաքվի «սև ցուցակներով», արգելելով մուտքն ու Ադրբեջանին հանձնելով դրանցում ընդգրկված ՀՀ քաղաքացիներին։

Բայց դա էլ Փաշինյանի համար սահման չի դառնա. նա, առանց վարանելու, կսկսի Ալիևի պահանջով հանձնել բուն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, որոնց դեմ Բաքվում վաղուց ատամ են սրում, որպեսզի հայերից ոչ մեկը չհանդգնի մտածել անգամ Արցախն ու հայկական մյուս հողերը վերադարձնելու մասին…

Թե ինչ է պետք անել այդ մղձավանջից խուսափելու համար, արդեն պարզ է բոլորին. կա՛մ մենք կազատվենք թուրքական ռեժիմից, կա՛մ Փաշինյան-Ալիև-Էրդողան թուրքական եռյակը կազատվի հայերից։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТРАМП ГОТОВ ВМЕШАТЬСЯ В ВОПРОС ПЛЕННЫХ – НИКОЛ ПРОТИВ?
    2025-07-16 09:57

    Вчера газета «Грапарак» опубликовала сенсационную информацию относительно ситуации с армянскими пленными и, в частности, о фактическом бездействии в этом вопросе властей РА. Ссылаясь на свои источники, издание сообщило, что влиятельным армянам США удалось выйти на самого Трампа, и тот выразил готовность вмешаться в вопрос освобождения Рубена Варданяна, но с одним условием.

  • ВСЯ НИКОЛОВСКАЯ РАТЬ: НЕ ТОЛЬКО ДЕГРАДАЦИЯ, НО И ДЕГУМАНИЗАЦИЯ
    2025-07-14 09:22

    История Лианы Арутюнян, отправленной в тюрьму с 8-месячной дочкой на руках только за неявку на судебное заседание по делу, где она изначально проходила свидетелем, всколыхнула армянскую общественность. Совершенно необъяснимая жестокость судьи в отношении матери троих несовершеннолетних детей шокировала людей, казалось бы, давно привыкших к полному произволу в правоохранительной и судебной системе.

  • "АРМЕНИЯ – ПРОТИВ, "ГД" – ЗА": ПОЧЕМУ ТАК ВСПОЛОШИЛСЯ МИД РА?
    2025-07-11 09:26

    Вчера, после завершения встречи Пашиняна с Алиевым в Абу-Даби, в ходе которой сбылись худшие для Армении экспертные прогнозы, сотрудники пашиняновского МИД в течение одного дня выступили аж с четырьмя заявлениями. Причем два из них – пресс-секретаря Ани Бадалян фактически опровергали достаточно откровенное интервью, которое дал радио Азатутюн замминистра ИД Мнацакан Сафарян.

  • «СПИСОК НЕЖЕЛАТЕЛЬНЫХ В АРМЕНИИ ПЕРСОН СОСТАВЛЯЕТСЯ В ТУРЦИИ»
    2025-07-07 09:44

    Политолог-кавказовед, преподаватель Российско-Армянского университета Карен Игитян сообщил вчера в соцсетях о том, что ему запретили въезд в Армению. «Возвращался в Ереван из Пятигорска, где участвовал в «Кавказском диалоге», говорил о радикализме, который Турция распространяет на Кавказе. По прибытии в Армению сотрудники Пограничных войск СНБ объявили, что въезд в страну мне запрещён», – написал он.  И задался вопросом: «В чем причина запрета? В том, что выступал в защиту Армянской Апостольской Церкви в СМИ? Или говорил о радикализме, который распространяет Турция?»

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ