ԵԽ-ի անդամը խստորեն քննադատել է ԵՄ-ին՝ Ադրբեջանի հետ կապված պասիվության համար
Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին այսօր՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ խստորեն քննադատել է Եվրամիության կառույցների անգործությունը:
«Լաչինի միջանցքը փակ է արդեն 6 ամիս, և Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են պաշարման մեջ։ Այդ պաշարումը հանգեցրել է գրեթե ամեն ինչի կորստի՝ ընդհուպ մինչև խմելու ջրի կորստի, և ոչինչ չի կատարվում Եվրամիությունում»,-նշել է նա։
Բելամիի խոսքով՝ Եվրախորհրդարանում իրենց առջև հստակ խնդիր է դրված՝ դատապարտել այդ բոլորովին անընդունելի իրավիճակը։
Սակայն Եվրահանձնաժողովը լռում է։ Եվրախորհրդն, ըստ էության, օրհնում է մեղավոր կողմի և զոհի միջև բանակցությունները, ընդգծել է նա։
«Թվում է, թե բռնությունն օրենքից վեր է, և թվում է, թե տարրական արդարությունը կպարտվի»,-նշել է նա։
Բելամին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը դատապարտել է Ադրբեջանի շրջափակումը, սակայն այդ պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Բաքվի դեմ որևէ պատժամիջոցների:
«Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը կարծես թե ի վիճակի չեն պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը: Ես Ձեզնից ակնկալում եմ հզոր խոսքեր և հզոր գործողություններ՝ համոզվելու համար, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր հանցավոր գործողություններից»,-ասել է Բելամին՝ դիմելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».