ՀԿԵ-Ն ՍԿՍԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՑ ԲԱԹՈՒՄԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այս տարվա առաջին՝ Երևան-Բաթումի-Երևան գնացքը չվերթ է իրականացրել։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևոր։
«Մենք ուրախ ենք ողջունել Վրաստան հանգստի մեկնող մեր առաջին ուղեվորներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի նրանց համար արձակուրդը սկսվի արդեն գնացք նստելուց.երկաթուղային կայարաններում ժամանակակից սպասարկումը, ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում», - Գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Այս տարի չվերթերի հաճախականությունը 2022-ի համեմատ ավելացել է: Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:
Ուղևորների հարմարավետության ապահովմանն ուղղված մեկ այլ նորամուծություն էր Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղու փոփոխությունը «Ալմաստ» կանգառի փոխարեն գնացքը կմեկնի Երևանի կայարանից: Ավելի զարգացած ենթակառուցվածքներով երկաթուղային կայարանից մեկնելը Սևանում ամառային հանգստի սիրահարներին կապահովի ուղևորության առավել մատչելիություն: Չնայած երթուղու 36 կիլոմետր երկարացմանը, ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ ՝ 3 ժամից մի փոքր ավելի: Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մինչև ամառային փոխադրումների սեզոնի ավարտը, սակայն ավելացել է այս երթուղով ուղևորության արժեքը:
Նշենք, որ Հայաստանում գնալով լայն տարածում են գտնում երկաթուղային ուղևորափոխադրումները։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս կամ 193,5 հազար ուղևոր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։