ԲՈՐԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՀՈՒՅՍԵՐԸ ԵՎ ԲԱՔՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Եվրախորհրդարանում տեղի են ունեցել քննարկումներ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում» թեմայով: Պաշտոնական Երևանը կներկայացնի այդ քննարկումները որպես իր արժանիք, մանավանդ որ դրանց մասնակցել և հարցերին պատասխանել է ինքը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Եվ ի՞նչ է ասել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, եթե հակիրճ:
Իսկ պարոն Բորելն ասել է, որ Քիշնևում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բորելը գովել է Հայաստանի վարչապետին՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը նման հայտարարություն է արել:
Գովաբանելով Փաշինյանին՝ Բորելը հույս է հայտնել, որ Բաքվում կգնահատեն նման քայլը և ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերին: Այնուհետ Բորելը ևս մեկ հույս է հայտնել, որ հաջորդ ամիս Բրյուսելում կկայանա Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպումը: Բորելը մեծ հույսեր է կապում այդ հանդիպման հետ, քանզի թեև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին, Եվրամիությունը մտադիր չէ որևէ բան պարտադրել Ադրբեջանին ուժային լծակների կիրառմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելությանը, որին Ադրբեջանը մտադիր չէ մոտ թողնել Լաչինի միջանցքին, ապա այդ առումով էլ ոչինչ չես անի, այն չի կարող փոխարինել դիվանագիտությանը...
Եթե է՛լ ավելի հակիրճ ամփոփենք Բորելի կանխադրույթները, ապա ստացվում է հետևյալ պատկերը. բանակցություններում միակ «առաջընթացը» Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, իսկ հեռանկարում՝ ԵՄ հույսերն առ այն, որ Ալիևը նույնպես կանի ինչ-որ բան, ինչը կարելի կլինի գնահատել որպես պատասխան քայլ հակամարտության կարգավորման համար կողմերի միջև վստահության հաստատման ճանապարհին։
Դե ինչ, Բաքուն Բորելին լսեց ու արձագանքեց՝ գնդակոծելով Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքը։ ՀՀ ՊՆ-ն հրապարակեց քաղաքացիական ավտոմեքենայի և գործարանի տարածքի գնդակոծման հետևանքների լուսանկարները: Իսկ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարեց, որ Ադրբեջանը նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումներին, ապացուցելով, որ Երևանի հետ բանակցություններում Բաքուն առաջնորդվում է ուժի կիրառմամբ՝ իր համար ցանկալի լուծումներ պարտադրելու սկզբունքով:
Ինչպես ընդգծում է ՀՀ ԱԳՆ-ը, իր քայլերով Բաքուն շարունակում է արհամարհանք ցուցաբերել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Հավելենք, որ Իլհամ Ալիևը «արհամարհանք» է ցուցաբերում նաև Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համեստ հույսերի և ուղերձների նկատմամբ։
Ի դեպ, Բորելի համեստ հույսերին Բաքվի ցուցաբերած արձագանքը տեսան և ըստ արժանվույն գնահատեցին ԱՄՆ դեսպանատանը։ Ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ այնտեղ հերթական հիշեցումն են տարածել Ամերիկայի քաղաքացիներին, որում խորհուրդ չի տրվում կանգառներ կատարել Հայաստանի սահմանամերձ որոշ վայրերում, Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելված են «անկարևոր ուղևորությունները» Հայաստանի սահմանամերձ շրջաններ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:57
От главы МИД России Сергея Лаврова узнали, что в 2026 году Армения намерена принять очередной саммит Европейского политического сообщества - форума, задуманного как площадка общеевропейского политического диалога на уровне лидеров, за исключением России и Беларуси. А уж после Лаврова от Пашиняна узнали, что пройдет форум весной 2026 года: впритык к очередным парламентским выборам.
-
2025-05-22 12:15
Откровения надо ценить, независимо от того, от кого они исходят. Особенно, когда откровение - на публику, ведь это означает, что человек делится со своим сокровенным. Вот так и Арам Завенович от партии «Республика» поделился у Петроса сокровенным, тем, что очень наболело.
-
2025-05-21 12:14
Встречать главу МИД России Сергея Лаврова плакатами «Путин - убийца» - это, конечно, было круто. Ну да, ну да, официальный Ереван «ни при чем». Совсем-совсем. Эти плакаты надо рассматривать исключительно в контексте прав человека, свободы совести, слова и всех остальных мыслимых и немыслимых свобод, процветающих в «бастионе демократии». Ну да, не власть развесила антипутинские плакаты, а партия «Во имя Республики» Армана Бабаджаняна. Партия, которую власть опекает и лелеет. По-отечески: любовно-снисходительно к ее мелким шалостям.
-
2025-05-21 10:02
Последние дни социальные сети зашкаливает общественное возмущение записями Анны Акопян. Что послужило триггером, трудно сказать, но лексикон Анны Акопян заблистал чрезвычайно яркими красками, и она дала волю фантазии в привлечении оскорбительных эпитетов своим оппонентам.