Արա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շաhվերդյանը, հայտնում է MiranPress-ը։
Նրա խոսքով, դա դուրս է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներից, որը կնքվել է 44-օրյա պատերազմից հետո։ Շաhվերդյանը Իրանի ԱԳՆ-ին հորդորեց ավելի զգոն լինել, քանի որ խոսքը կարող է գնալ Զանգեզուրի միջանցքի մասին։
«Չնայած Հայաստանի իշխանությունները միշտ ասում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքին, սակայն փաստերը ցույց են տալիս, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում և վնաս է հասցնում «Հյուսիս- Հարավ» ճանապարհին»,- ասաց պատգամավորը։
«Եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգնան, կգրավեն Զանգեզուրի միջանցքը կամ այլ միջանցքներ։ Որովհետև նրանք ցանկանում են կապվել Եվրոպայի և Թուրքիայի հետ, և դա կսահմանափակի մեր մուտքը Եվրասիա, Սև ծով և Վրաստան։ Թուրքիան այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններ ունի Նախիջևանի և Իրանի տարածքով, և այդ սահմանային փոփոխությունների ու այլ զարգացումների կարիք տարածաշրջանում չկա։
Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ տարրերը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմը և ՆԱՏՕ-ն, գործոններ են, որոնք սահմանափակում են մեր մուտքը Եվրասիա, և դա մեզ վնասում է քաղաքական, տնտեսական և ռազմավարական տեսանկյունից: Մենք հույս ունենք դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ»,- ասաց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.