Կապանում «Ռուսական գրքի տուն» բացվեց
Սյունիքի սահմանամերձ Կապան քաղաքում «Ռուսական գրքի տուն» բացվեց: Կազմակերպիչներն այս նախաձեռնությունը համարում են հայ-ռուսական համագործակցության ամրապնդման ևս մեկ քայլ:
Հայաստանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը կարծում է, որ հենց Սյունիքում պետք է լինի հայ-ռուսական բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խորը ըմբռնումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի խոսքով՝ «Ռուսական գրքի տունը» ռուսական մշակույթին հաղորդակից լինելու ևս մեկ հնարավորություն է: Նա ընդգծեց, որ ռուս և հայ ժողովուրդների մշակույթները միահյուսված են, փոխկապակցված:
«Ռուսական գրքի տունը պարզապես խանութ կամ գրադարան չէ։ Այն լինելու է ռուսական մշակույթի կենտրոն Կապան քաղաքում։ Մենք պատրաստվում ենք տարբեր միջոցառումներ, ստեղծագործական երեկոներ անցկացնել ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների հետ։ Շատ կուզենայի, որ մենք հետադարձ կապ ունենայինք և ձեզնից (քաղաքի բնակիչներից) ստանալ ոչ միայն արձագանքներ, այլև առաջարկներ, թե ինչ նոր բան կարելի է անել, որը կհետաքրքրի կապանցիներին», - ասաց նա։
Մասլովն ընդգծեց` Սյունիքը Հայաստանի կարևորագույն մարզն է։ Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն էլ ավելացրեց`նույնիսկ այսօրվա դժվարին ժամանակներում անփոփոխ է մնում Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների համագործակցության, միջմշակութային երկխոսության ձգտումը:
«Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքի մարզում, ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը, այստեղ ռուսական մշակույթի տարածումը ավանդաբար ռուս-հայկական հումանիտար համագործակցության գերակա ուղղությունների շարքում են: Մեր կապերի հետագա ընդլայնումը կլինի նաև Կապանի «Ռուսական գրքի տունը»: Սա ժամանակակից հարթակ է, որը ստեղծվել է նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ», - եզրափակեց նա։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները: «Ռուսական գրքի տան» բացումը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ապացուցում է երկու ժողովուրդների բարեկամությունը և միջմշակութային կապերի հրաշալի օրինակ է:
«Կապանում միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, ինչով էլ բացատրվում է կենտրոնի բացման անհրաժեշտությունը։ Ավելի քան վստահ եմ, որ տունը յուրահատուկ հարթակ կդառնա ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի իմացության մակարդակը բարձրացնելու համար», - ավելացրեց նա։
Այսօր «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Կապանում նաև «Արմաթ» լաբորատորիա բացվեց: Աջակցություն են ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանն ու ՌԴ նախագահի աշխատակազմը:
Նշենք, որ Կապանում բացված «Ռուսական գրքի տունն» իր տեսակի մեջ երկրորդն է: Առաջին անգամ նման հարթակ բացվեց Երևանում 2021 թվականի սեպտեմբերի 18-ին։ Կենտրոնում ներկայացված են ժամանակակից ռուս հեղինակների ստեղծագործությունները, հայտնի գրողների գրքերի թարգմանությունները, պատմության և փիլիսոփայության վերաբերյալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված գրականություն: «Ռուսական գրքի տան» բազայի վրա նաև համակարգչային գրագիտության բարձրացման և ռուսաց լեզվի ուսուցման դասընթացներ են անցկացվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 07:50
Индия остановила подачу воды через плотину Баглихар на реке Ченаб на границе с Пакистаном и планирует аналогичные меры на плотине Кишанганга на реке Джелум, сообщает Press Trust of India со ссылкой на источник.
-
2025-05-05 07:46
Неизвестный мужчина ударил по лицу лидера крупнейшей турецкой оппозиционной Народно-республиканской партии (СНР) Озгюра Озеля, сообщает телеканал CNN Türk.
-
2025-05-05 07:42
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху принял решение отложить свой визит в Азербайджан, запланированный на 7-11 мая, в связи с событиями в регионе, сообщает Times of Israel со ссылкой на канцелярию Нетаньяху.
-
2025-05-05 07:39
Депутата Милли Меджлиса Азербайджана Азера Бадамова задержали в Москве и депортировали обратно, сообщают азербайджанские СМИ.