Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԲՈԼՈՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ՄԱՅՐՈՒՂՈՎ (ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ)
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Սրանով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը ապահովելու իր միջազգային պարտավորությունները և անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:
Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձնաց փոխադրումը, որոնք ստիպված հետ են վերադարձել Ստեփանակերտ: Բացի այդ, չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։
Ադրբեջանն օգտագործում է բացառապես միայն ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների միջոցով դեպի Արցախ մարդասիրական փոխադրումների և օգնության իրականացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների խոչընդոտումը՝ որպես Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, վախի տարածման, հոգեբանական ճնշման և Արցախում անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ:
Արցախի ժողովրդի համար Լաչինի միջանցքի կարևորությունն ու մարդասիրական նշանակությունը հստակ արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով միջանցքի համար սահմանվել է հատուկ է ռեժիմ:
Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ահազանգել է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգի մասին։ Այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է մեր մտահոգությունները և ընդգծում առկա սպառնալիքների աճող բնույթը, քանի որ Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների դիտավորյալ և հանցավոր արգելափակումն ավելի են խորացնում Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.