ՀՀ դեսպանը ՄԱԿ-ում․ ԼՂ-ում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ավերման վտանգի եզրին
Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։
Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։
Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին՝ հիշատակելով նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։
Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ Հայաստանը տևական ժամանակ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով, սակայն տեղում ակնողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային կազմակերպությունների ջանքերը շարունակաբար խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.