Պալտով․ Ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը ոչ թե պարզապես Ռուսաստանի դիվանագիտական ներկայացվածությունն է, այլ շատ ավելին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Կապանում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
Նրա խոսքով` ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը։ Նա նշեց, որ դիվանագետների տեղակայումը սկզբում կարվի առանց գլխավոր հյուպատոսության լիարժեք բացման, քանի որ դրա համար ժամանակ և որոշակի ընթացակարգեր են անհրաժեշտ երկու երկրների ԱԳՆ-ների միջև: Այնուամենայնիվ, Պալտովի խոսքով, ռուսական պատվիրակությունն արդեն տեսել է գլխավոր հյուպատոսության համար շենքն ու տարածքները, որոնցում կարող են տեղավորվել դիվանագետները:
«Սա շատ կարևոր քայլ է։ Մեր դիվանագետների ներկայությունը Սիսիանում և Գորիսում սահմանապահների, զինվորականների, ինչպես նաև ռուսական հաստատությունների հետ միասին լրացուցիչ անվտանգության երաշխիք է», – նշեց նա։
Պալտովի խոսքով` այսօր տարածաշրջանում ՌԴ–ի շուրջ 1000 քաղաքացիներ են աշխատում, և նրանք բոլորը հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն։ Ամեն անգամ Երևան հասնելը հարմար չէ։ Հավելեց, որ այստեղ հյուպատոսական ծառայություններն ավելի ընդարձակ են լինելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.