Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում
Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը 2024 թվականին կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է «France Inter» ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականին։
Մանուկյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը: 1946 թվականին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որն այնուհետև թարգմանվել և հրատարակվել է Երևանում։ Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի:
«Նախագահի խորհրդականը «France Inter»-ին հաստատել է, որ Դիմադրության մասնակից Միսակ Մանուշյանի աճյունը կամփոփվի պանթեոնում»,-ասված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Ըստ լրատվամիջոցի` պանթեոնում կհուղարկավորվի նաև նրա կինը՝ Մելինե Մանուշյանը, որը նույնպես Դիմադրության մասնակիցներից է եղել։ Համապատասխան որոշումը նախագահ Մակրոնը պաշտոնապես կհաստատի հունիսի 18-ին: Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց։
Միսակ Մանուշյանը(1906-1944) ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում, այգեգործների ընտանիքում: Նրա ծնողները սպանվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տարրական կրթություն է ստացել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թվականներին առաջադիմական ամսագրեր է խմբագրել։
Այստեղ էլ 1933 թվականին Մանուշյանը միացել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը։ Երբ գերմանացիները ներխուժել են Ֆրանսիա, Մանուշյանն իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժմանը։
1943 թվականի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ավելի ուշ դարձել «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատարը։
1943-ի աշնանը ֆաշիստներին հաջողվել է գտնել անվախ ընդհատակյա մարտիկների հետքը, և 1943-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանն ու նրա ընկերները ձերբակալվել են և 3 ամիս անց գնդակահարվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.