Օվերչուկ․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների պայմաններում դժվար է բանակցել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի։ Բայց սահմանին բախումները դեռ շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Նման պայմաններում դժվար է բանակցություններ վարել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց խաղաղ փոխգործակցության հնարավորություն տալն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով հետո մարդիկ և բեռները կտեղաշարժվեն, նորմալ կյանք կսկսվի, առևտուր, և աստիճանաբար հին վերքերը երկրորդ պլան կմղվեն», – ասել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացման ժամկետներին, ապա, ըստ ՌԴ փոխվարչապետի, այդ հարցի հստակ պատասխան դեռ չկա:
«Երբ պայմանավորվենք և համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություններ դրվեն, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել երկաթուղու վերականգնումը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին, ու որից օգտվում էին և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները», – ասել է նա։
Օվերչուկի խոսքով՝ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է ձևավորվել:
«Շատ է օգնում, որ մենք նույն մեծ երկրից ենք, նույն դասագրքերով ենք սովորել, նույն ֆիլմերն ենք դիտել, նույն հումորն ենք հասկանում, դրա համար էլ մարդկային մակարդակում ընդհանուր լեզու ենք գտնում։ Սա այն ոչ նյութական արժեք է, որը հույս է ստեղծում և օգնում առաջ շարժվել։ Վերլուծելով մեր խմբի աշխատանքը՝ հասկանում ես, թե մեր ընդհանուր եվրասիական տան խաղաղության համար որքան կարևոր է չկորցնել այդ ընդհանրությունը ողջ հետխորհրդային տարածքում ու փոխանցել այն հաջորդ սերունդներին», – ասել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո նստեն քննարկելու տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հունիսի 2-ին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստն ամփոփելով, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման երկխոսությունում էական առաջընթաց կա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.