Օվերչուկ․ Անգամ չեմ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի համար Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և արդյոք տեսնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե, հիմա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք:
«Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է։ Այդ ամենը հնչել է և՛ Կրեմլում ՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, և՛ Սոչիում ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և այդ երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։
ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այն է ՝ մաքսատան բացակայությունը, առանց խոչընդոտների միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի ԵԱՏՄ խոշոր շուկա հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և հանդիսանում է այն տնտեսական թռիչքի պատճառը, որն այսօր գրանցում է մեզ համար շատ մոտ այս երկիրը։ Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի տնտեսական հաջողությունները, որոնք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի հավատարմության կենդանի օրինակ են և ապացույց։ Անգամ չեմ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են»,- ասել է Օվերչուկը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.