Զուրաբյան․ Փաշինյանը փորձում է խուսափել դիվանագիտական տապալման պատասխանատվությունից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել դիվանագիտական և այլ բնագավառներում տապալման պատասխանատվությունից։ Այս հայտարարարությունն արել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հնչեցրած ելույթին։
«ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս մեր պետության համար արդեն որևէ օգտակար բանով չի զբաղվելու և իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի և պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու և արդարանալու անպտուղ գործին։ Այն հանգամանքը, որ Փաշինյանն իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն դիվանագիտական գործընթացի վրա, միևնույն ժամանակ այլ բնագավառներում տապալման պատասխանատվությունից խուսափելու փորձ է։ Սա նաև ենթագիտակցական խոստովանություն է, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախողմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա»,– գրել է Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը և մեղավորներին պատասխանատվության կանչելը։ ՀԱԿ փոխնախագահի պնդմամբ` խոսքը և՛ պատերազմական ջանքերի, և՛ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, և՛ հետախուզության, և՛ մոբիլիզացիայի, և՛ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է։ Զուրաբյանը վստահ է` այդ ամենի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որն այդ ամենը ձախողելու համար պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից։
Նա նշել է, որ Փաշինյանը ելույթի ընթացքում բազմաթիվ ստեր է արտահայտել հասարակությանն ապակողմնորոշելու և մանիպուլացնելու նպատակով։
Հիշեցնենք` Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած հայտարարություններին արձագանքել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.