Զախարովա․ Ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները բացարձակապես անհիմն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լաչինի միջանցքում հնչած կրակոցների հետ կապված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելու մասին հարցին։
«Հունիսի 15-ին Հայաստանի կողմից Ձեր նշած տարածքում (Լաչինի միջանցք) տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել մեր խորհրդատվական օգնությամբ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի արդյունավետ ու մանրակրկիտ աշխատանքը»,- նշել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է սահմանային գծի սահմանմանը։
«Մենք պատրաստ ենք օգնել սահմանային գծի որոշման հարցում, նաև այդ տարածքում, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։ Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք հստակորեն կատարում են իրավիճակը կայունացնելու և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրը»,- եզրափակել է Մարիա Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».