ՀՀ ԱԳՆ․ Մոսկվան ճնշում չի գործադրել Երևանի վրա
Մոսկվան ճնշում չի գործադրել Երևանի վրա պատժամիցոների ցանկում գտնվող ապրանքների մատակարարումը շարունակելու համար։ Այս մասին Politico-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Չնայած Եվրասիական տնտեսական միությունը երաշխավորում է ապրանքների ազատ տեղաշարժը, սակայն մենք չենք կարող պատժամիջոցների տակ ընկնել՝ ներգրավվելով ստվերային գործունեության մեջ, շրջանցելով պատժամիջոցները»,-նշել է Սաֆարյանը:
Նա հավելել է, որ Երևանին շատ է մտահոգում հայկական ընկերությունների և հենց Հայաստանի պատժամիջոցների տակ ընկնելու հեռանկարը: Դա, ըստ նրա, ծանր իրավիճակ կստեղծի տնտեսության և անվտանգության տեսանկյունից։
«Մեր քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսության վրա: Սակայն մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանանք կարգավորել այս հարցերը, քանի որ մեր տնտեսությունները մեծապես փոխկապակցված են», - ասել է Մնացական Սաֆարյանը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ տասնամյա սերտ առևտրային կապերը խզելը հեշտ չէ, և պրագմատիզմն ավելի կարևոր է, քան գաղափարախոսությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։
Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:26
ООН приветствует состоявшийся телефонный разговор между президентом России Владимиром Путиным и американским лидером Дональдом Трампом. Об этом заявил на брифинге в ответ на вопрос корреспондента ТАСС официальный представитель главы всемирной организации Стефан Дюжаррик.
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.