Զախարովա․ ԼՂ-ի նկատմամբ ԱՄՆ պահանջի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների մասին հարցին, թե ԱՄՆ-ն իբր պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։
«Նախ, ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված նյութին, ապա այն հայտնվել է մի քանի աղբյուրներում, ցավոք, այնտեղ տրված տեղեկատվությունը վստահելի է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին։
Երրորդ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին արդեն նշածս եռակողմ հայտարարության համաձայն։ Այն սահմանում է իր գործունեության հիմնական շրջանակը։ Եվ ես ևս մեկ անգամ կցանկանայի կրկնել, որ ռուս խաղաղապահների հիմնական խնդիրն է պահպանել հրադադարի ռեժիմը իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հարցին, թե որքանով են հնարավոր նման գործողությունները, Զախարովան նշել, որ «ցավոք, հիմքեր կան նման մտքի դպրոցի գոյության մասին տեղեկությունների համար»։
«Իսկ հետո ամեն ինչ կախված է նրանից, թե մեր որդեգրած այս հայտարարություններում որքանով կհաղթի ամրագրված իրավական մոտեցումը, թե՞ ամեն դեպքում, կիրականացվի, կամ գոնե փորձ կարվի կյանքի կոչել այս կործանարար ծրագիրը, որի մասին գրել են լրատվամիջոցները։
Սա բազմիցս կարդացել ենք կողմերին համաձայնեցված, օրինական, լեգալ ճանապարհից ինչ-որ կերպ հեռացնելու և իրադարձությունների ինչ-որ քաոսային, անկանխատեսելի զարգացման մեջ ներքաշելու փորձերի, նկրտումների, ցանկությունների մասին։ Մենք, իհարկե, կողմ ենք առաջինին: Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ այն ամենը, ինչ համաձայնեցված է, կատարվի։
Ինձ թվում է՝ մենք արդեն բավականաչափ ներդրել ենք մեր ջանքերը, ամեն ինչ ապացուցել ենք բոլորին և պատրաստ ենք քայլ առ քայլ աշխատել բոլոր ուղղություններով՝ սկսած տեղում իրավիճակից մինչև տնտեսություն։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այս ճանապարհը հաստատ վարդերով ծածկված չէ: Սա շատ դժվար ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է հսկայական ջանքեր։ Բայց մենք դա արեցինք, և մենք պատրաստ ենք դա անել հետագայում», - եզրափակել է Մարիա Զախարովան:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.