Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԵՎ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՔԱՇԵՐ ԼՂ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Նիկոլ Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության դիրքորոշումը։ Այս մասին հունիսի 21-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
Նա կարծում է, որ Փաշինյանն իշխանության գալով կարող էր կանխատեսել, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսելու։
«Ինչո՞ւ է Փաշինյանը կռվից հետո բռունցքները թափահարում, եթե ի սկզբանե ԼՂ ինքնորոշման վերաբերյալ դիրքորոշում չի ունեցել, չի պնդել, հենց այս ինքնորոշման համար մի քանի տարբերակ չի առաջարկել։ Հիմա ո՞վ կգնա նրան ընդառաջ։ Ոչ ոք։
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը լրջորեն չի քննարկվել։ Ինչո՞ւ։ Որովհետև հայկական կողմը, որպես 1992-1994 թվականների պատերազմում հաղթող, չի պնդել, որ դա քննարկվի։ Հայկական կողմին հարմար էր, որ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ է։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կոշտ հարց դներ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ, ապա դա կքննարկվեր»,- նշեց Լեպեխինը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես հաղթող կողմ, ձևացնում էր, թե բանակցում է, իսկ Ադրբեջանն այլ հարցեր էր առաջ քաշում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներին՝ քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը նշանակություն չունի, առաջին հերթին կարևոր է Հայաստանի դիրքորոշումը՝ որքանով է այն հետևողական։
«Եթե Փաշինյանը որևէ դիրքորոշում է ընդունում, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը գնում է նրան և Ալիևին ընդառաջ՝ չհայտնելով իր միանշանակ դիրքորոշումը, հատկապես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միասնություն չկա»,- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ Փաշինյանը խաղում է մի խաղ, որը հայտնի է միայն իրեն, ու, հնարավոր է, նաև իր արևմտյան հովանավորներին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե խնդիրներ լուծելու գործիք է, այլ լեգիտիմացնելու այն, ինչ ներկայացնում են Հայաստանն ու Ադրբեջանը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն լեգիտիմացնում է կողմերի փոխզիջումները կամ պայմանավորվածությունները։ Այնպես չէ, որ իրենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները - խմբ.) 2020 թվականի աշնանային իրադարձություններից հետո ինչ-որ գաղափար են մշակել, պարտադրել և հետևողականորեն իրականացնել Փաշինյանի և Ալիևի հետ հարաբերություններում։ Չկա այդպիսի բան։
Ընդհանուր առմամբ, սա ընդամենը հարթակ է, որտեղ բանակցող կողմերը գալիս են և ցույց տալիս, որ ինչ-որ բան պայմանավորվել են»,- եզրափակել է Լեպեխինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-18 17:00
Выступающий за США гроссмейстер Левон Аронян одержал победу над норвежским шахматистом Магнусом Карлсеном на турнире Большого шлема по фристайлу (Freestyle Chess Grand Slam Tour) в Лас-Вегасе.