Զառա Ամատունի․ Կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ
Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է. արդեն մեկ շաբաթ է՝ այնտեղ հումանիտար բեռներ չեն մտնում, դեղորայքի խնդիր կա, իսկ քաղաքացիները, որոնք ունեն շտապ բուժօգնության կարիք, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։
Aysor.am-ը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանակցություններում առաջընաց կա և ե՞րբ կկարողանան այդ քաղաքացիներին տեղափոխել Հայաստան, հումանիտար բեռ հասցնել Արցախ.«Անկեղծ ասած, մենք չեն կարող հանրային հարթակում քննարկել մեր և կողմերի պատկան մարմինների ընթացիկ գործընթացի հետ կապված որևէ բան, այսինքն՝ առա՞ջ է գնում, թե՞ ոչ։ Մենք կարող ենք միայն հաստատել, որ մենք կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ, այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ։ Իսկ թե ինչպես է դա ընթանում, ինչ է բանակցվում՝ այդ հարցերը մնում են մեր և իրենց կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում և որևէ կերպով մենք չենք կարող մեկնաբանել դրանց բովանդակությունը կամ որևէ առաջընթացի հետ կապված հարցեր։ Դա բավականին նուրբ թեմա է և վերաբերում է որոշում կայացնողներին»։
Հարցին՝ արդյո՞ք տեղյակ են, թե քանի՞ քաղաքացի է սպասում, որ տեղափոխվի Հայաստան՝ շտապ բուժօգնություն ստանալու համար՝ Ամատունին նշեց, որ այդ մասով մշտապես կապի մեջ են տեղական մարմինների հետ.«Մենք չենք որոշում այդ մարդկանց թիվը, այդ մասով տեղեկություն կարող եք ստանալ Առողջապահության նախարարությունից։ Մենք թիվ ունենք, բայց չենք կարող դրանք հանրայնացնել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.