Մհեր Գրիգորյան․ Վերին Լարսի անցակետով մեկ օրում 1400 բեռնատար է անցել
Ռուսաստանի Դաշնության հետ հայկական կողմի վարած երկարատև խոսակցությունն արդյունք տվել է, և Վերին Լարսի անցակետում մի քանի անգամ ավելացել է բեռնատարաների թողունակությունը։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով կառավարության ղեկավարի խոսքը, նշեց, որ 2021 թվականի վերջի դրությամբ եղած 11 անցուղիները վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ավելացվել են ու դարձել 39-ը։
«Սա, իրոք, շատ մեծ ու կարևոր փոփոխություն է։ Իհարկե, 24-ը մարդատարների համար է, որ մարդիկ կոնֆորտ ունենան, ռուսական մասում կա մեկ անցուղի ոչ ստանդարտ գաբարիտային բեռների համար, երկու անցուղի էլ` ավտոբուսների համար»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` եթե 2020-21թթ. մեկ օրվա թողունակության ռեկորդը եղել է 300 բեռնատար, հիմա այդ թիվը 1005 է։
Ըստ փոխվարչապետի` այսպես կոչված դաշտային պոտենցիալ էլ կա, շատ արագ հնարավոր է անհրաժեշտության դեպքում մոդուլային տարբերակով լուծումներ ստեղծել։
«Ընդ որում, վերջին օրերից մեկի ընթացքում մեկ օրում 1400 մեքենա է անցել։ Միաժամանակ, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար։ Ես նման բան չեմ հիշում, որ երբևէ եղած լիներ»,– հավելեց Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ գլոբալ լոգիստիկ վերադասավորումներ են եղել աշխարհում, ու հիմա արվել է ամեն բան, որ հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չառաջանա։
ՀՀ փոխվարչապետը ընդգծեց` ռուսական կողմը շատ մեծ գործ է արել, վրացական կողմում ևս ծավալուն աշխատանքներ են ընթանում։
«Այս հարցը միշտ եղել է իմ և ՌԴ նախագահի, ՌԴ կառավարության ղեկավարի հետ իմ քննարկումների օրակարգում, ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին` վրացական կողմում մեծ տեմպով արվող աշխատանքների համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.