Последние новости

ՋԱՆԱԼՈՎ ՉՇԵՂՎԵԼ ՄԱՆՐ ԳԶՎՌՏՈՑԻ ԵՎ ՈՒՆԱՅՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսօր ընդգրկված են Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի շրջակա 35 բնակավայրեր: Համայնքի կենտրոնը՝ Ախուրյան գյուղը միանգամայն կարող է հավակնել նաև քաղաքի կարգավիճակի. այստեղ ապրում է գրեթե 10 հազար մարդ։ Հայաստանում կա այդպիսի երկու խոշոր բնակավայր. Ախուրյանն ու Վարդենիկը։ Ժամանակին նույնիսկ ակտիվ արշավ էր ընթանում Ախուրյանին քաղաքի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։

Ախուրյանի այն ժամանակվա եվ ներկայիս ղեկավար Արծրուն Իգիթյանի խոսքերով՝ Ախուրյանին քաղաքի կարգավիճակ տալու ձգտումը ինքնանպատակ չէր: Պարզապես տարիներ առաջ, Արցախյան առաջին ազատամարտից հետո, երբ Հայաստանը դեռ նոր էր ոտքի կանգնում և պետական բյուջեն շատ սուղ էր, ավանն իրավունք ուներ իրականացնել պետական բյուջեի հաշվին բնակավայրի բարեկարգման տարեկան միայն մեկ ծրագիր, իսկ փոքր քաղաքները՝ երեք ծրագիր... Հիմա այդ սահմանափակումը չկա, ուստի, ասում է Իգիթյանը, Ախուրյանի կարգավիճակի խնդիրն այնքան էլ արդիական չէ. կարևորը, որ կյանքը շարունակաբար բարելավվի:  

Арцрун Игитян

Քիչ բան չի արվում։ Այսօր Թուրքիային սահմանակից Ախուրյան համայնքը, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 45 հազար մարդ, ակտիվ կյանքով է ապրում բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով, առաջին հերթին՝ սուբվենցիոն: Գրեթե 3 միլիարդ դրամի, որից ավելի քան 1 միլիարդը՝ համայնքի եկամուտների հաշվին:

Ծրագրերը երեսունից ավելին են, և տեղի վիճակագիրները հավաստում են, որ համայնքում իրականացվող ծրագրերն իրենց ընդհանուր ծավալով գերազանցում են Շիրակի մարզի մյուս համայնքներին՝ միասին վերցրած, բացառությամբ Գյումրի քաղաքի: Ծրագրերը բազմազան են. մանկապարտեզների կառուցում, մշակութային կենտրոնների վերանորոգում, ճանապարհների նորոգում, ջրամատակարարման և գազաֆիկացման ծրագրեր։ Դեռևս տնակներում ապրողների համար բնակարանների կառուցման գումար գտնելն այսօր համայնքի ղեկավարի՝ ծնունդով ախուրյանցի Արծրուն Իգիթյանի թերևս գլխավոր մտահոգությունն է:

Որոշակի առումով՝ լեգենդար անձնավորություն: Լինելով ամուր տնտեսավարող՝ նա ղեկավարում է Ախուրյան համայնքը դեռևս 1996 թվականից, սկզբում որպես նույնանուն մեկ բնակավայրի, 2017-ից՝ 8 բնակավայրից բաղկացած համայնքի, իսկ 2021-ից՝ մինչև 35 բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքի ղեկավար…

Պատկերացրեք, 1996 թվականից մինչև մեր օրեր։ Այսինքն Արծրուն Իգիթյանը գլխավորել է Ախուրյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և հիմա՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ընդ որում թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի օրոք Արծրուն Իգիթյանը եղել և մնում է ՀՅԴ անդամ ... Տխուր ժպտում է. «Տեր-Պետրոսյանի օրոք ինձ ձգտում էին հեռացնել ՀՀՇ-ականները, Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ տարաձայնություններ կային հանրապետականների հետ աշխատանքում, հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիրն» է ամեն կերպ խոչընդոտներ ստեղծում. դա, իհարկե, շատ է հոգնեցնում ու շեղում կոնկրետ գործերից, բայց արդեն սովոր եմ աշխատել այդ ռեժիմով...»:

Այսօր Ախուրյան խոշորացված համայնքի ավագանիում Արծրուն Իգիթյանի կողմնակիցներն ունեն 14 ձայն, նրա հակառակորդները՝ 13, և վերջիններս չեն դադարեցնում այդ անհրաժեշտ քվեն «կորզելու» փորձերը՝ համայնքում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար: Տեղական մակարդակի այս քաղաքական պայքարի վայրիվերումները բազմիցս լուսաբանել են հանրապետական տարբեր լրատվամիջոցներ։ Թեև իրականում, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջնորդվեր պետական շահով, ապա ոչ թե պետք է այդպես սևեռվեր համայնքի ղեկավարին փոխելու խնդրի վրա, այլ որպես օրինակ մատնացույց աներ Ախուրյան համայնքը մյուսներին:

Арцрун Игитян

Որպես առանձին վերցված մեկ համայնքի զարգացման և բարեկարգման գործում տեղական և կենտրոնական իշխանությունների փոխգործակցության նմուշ՝ անկախ համայնքի, մարզի և կենտրոնական գերատեսչությունների ղեկավարների կուսակցական պատկանելությունից: Բայց, ավաղ, լոկ խոսքերով կոչ անելով ընդդիմությանը կառուցողական համագործակցության՝ իշխող կուսակցությունը, դատելով ամենից, պատկերացնում է այդ համագործակցությունը բացառապես իր առաջնորդի հերթական աշխարհաքաղաքական բացահայտումների համատեղ սրտաթրթիռ ունկնդրման շրջանակներում, որը առ այսօր չի հրաժարվել երկրի նորագույն պատմությունը վերաշարադրելու իր փորձերից։ Եվ, ավաղ, բնավ ոչ ապարդյուն:

Բայց շեղվեցինք: Եվ այսպես, կոչ անելով ընդդիմությանը համատեղ աշխատել ի նպաստ Հայրենիքի, կոնկրետ Ախուրյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» չի դադարեցնում անհրաժեշտ ձայնը հայթայթելու և համայնքի ղեկավարին հեռացնելու փորձերը, որի ղեկավարությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ավելի քան 45 հազար բնակիչների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելուն այն 35 բնակավայրերում, որոնցից շատերը, օրինակ, Բայանդուր փոքրիկ գյուղը, գտնվում են հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ, Ախուրյան գետի աջ ափին։

Իմ խնդրանքով, գյուղի ծայրամասից գյուղապետը նույնիսկ ցույց տվեց մեզ մոտակա թուրքական գյուղը, որը գտնվում է Բայանդուրից ուղիղ գծով մոտավորապես երկու, առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։ Այն հարցին,թե ինչպես է կոչվում թուրքական այդ գյուղը, Բայանդուրի սովորաբար բարյացակամ ղեկավար Դավիթ Դավթյանը, որի մտերիմ ընկերն ու հասակակիցը՝ Սամվել Հարությունյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, զայրացած պատասխանեց. «Չգիտե՛մ։ Բա դա ինձ պե՞տք է: Եվ Թուրքիայի հետ ոչ մի բաց սահման էլ այստեղ ոչ մեկին պետք չէ։ Մի՛ նյարդայնացրեք մարդկանց այդ հարցով»…

Այսօր Բայանդուրում ավարտին է մոտենում մանկապարտեզի շինարարությունը, իրականացվում է ջրամատակարարման բարելավման ծրագիր, ավարտվել է գյուղի գազաֆիկացումը, խողովակները ձգվում են արդեն հարևան սահմանամերձ Երազգավորս գյուղ: Իսկ տեղի դպրոցը կրում է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Հարությունյանի անունը։ Ոչ ոք չի մոռացվել: Այստեղ կարողանում են գնահատել գլխավորը, աշխատել ի բարօրություն մարդկանց, փորձելով չշեղվել ունայն խոսակցությունների և ներքաղաքական մանր գզվռտոցի վրա։ Չնայած վերջինը, թերևս, ամենադժվարն է:

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОЧЕНЬ ОГРАНИЧЕННЫЙ ВЫБОР
      2024-04-30 10:51

      Из России все чаще упрекают официальную Армению за откровенно антироссийскую политику. Задаются вопросом: как долго это может продолжаться, как долго Москва должна делать вид, что не замечает откровенно антироссийские шаги армянского руководства и, тем паче, еще более откровенные антироссийские заявления официального Еревана? И что будет, если Россия начнет отвечать адекватно? Пашинян говорит, что он ни в чем не виноват: его политика - следствие бездеятельности России и ОДКБ, потому он так себя и ведет.

    • СЛЕДУЮЩИМИ ПОЙДУТ "АНКЛАВЫ"
      2024-04-27 10:30

      Надо признать, что сдачу Азербайджану приграничных территорий Тавуша Алиев с Пашиняном провернули успешно. При полной поддержке западного мира. Что дальше? Алиев с Эрдоганом уже озвучили дальнейшие запросы: села-анклавы, Конституция Армении, "Зангезурский коридор". Пока Пашинян у власти процесс сдачи Армении будет продолжаться.

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ