«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»․ ԵԹԵ ԵԽԽՎ-Ն ԻՍԿԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմումն արձագանքել է ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևին: Ճակատի տարածած հայտարարությունում ասվում է.
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին կայացած լիագումար նիստում ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որով արձանագրում է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է:
Բանաձևը կոչ է անում Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակված վճիռը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը նաև իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ կիրառվող թշնամական քաղաքականություն վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ պայքարելու համար:
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու կողմերում՝ էլ ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում:
Այս դրվագը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի Ադրբեջանը միջազգային կոչերի, բանաձևերի ու անգամ դատարանների որոշումների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ կոչերը, բանաձևերը բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, նման գործելաոճը պետք է հստակ պատժի արժանանա միջազգային մեխանիզմների շրջանակներում:
Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունը, ապա պետք է հասնել պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի և իշխող վարչակազմի անդամների նկատմամբ: Սա Ադրբեջանին զսպելու միակ իրական տարբերակն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.