Последние новости

Եղցահողի համայնքապետ․ Համայնքներից բնակիչներ են Ստեփանակերտ գնացել և հետ վերադարձել

Շուշիի շրջանի Հին շեն, Մեծ շեն համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուրբաթ օրը երթուղային միկրոավտոբուսը բնակիչներ է տեղափոխել Ստեփանակերտ: NEWS.am-ի հետ զրույցում Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը նշեց, որ վաղը Եղցահողից, Լիսագորից էլ կրկին խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ կմեկնեն Ստեփանակերտ և կվերադառնան:

Համայնքապետը ասաց, որ դեռ տեղյակ չէ, թե Ստեփանակերտից ինչ տեսակի մթերքներ կամ դեղորայք են բերել, ինքը դեռ չի մեկնել:

«Այս պահի դրությամբ գյուղում սնունդ կա, անասնակեր կա: Եթե պակաս է առաջանում, դիմում ենք խաղաղապահներին, Կարմիր Խաչին, որ Ստեփանակերտից, կամ Գորիսից անհրաժեշտը հասցնեն գյուղ»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ գյուղում բոլորը բանջարանոցներ ունեն, օգտվում են իրենց բանջարանոցների բերքից. «Դեռ դիմանում ենք շրջափակմանը, ուզում ենք, որ խաղաղություն լինի»:

Նշենք, որ 10 օրից ավելի է՝ ինչ Ադրբեջանն ամբողջովին արգելել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ