Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի 4 շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 26-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал:
-
2025-05-10 13:55
Министерство обороны Армении опровергло сообщение Баку о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-05-10 13:18
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в субботу утром отправился из Тегерана в Джидду для проведения переговоров с официальными лицами Саудовской Аравии, сообщает Mehr.