ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Շոյգուի առաջին տեսանյութը Պրիգոժինի ապստամբությունից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելում զորքերի «Արևմտյան խմբավորման կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետ»։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը և խորհրդակցություն անցկացրել հրամանատարների հետ, հայտնել են ՊՆ-ից։
Սրանք Շոյգուի առաջին կադրերն են ապստամբությունից հետո, որը կազմակերպել էր «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որը սուր քննադատության էր ենթարկում պաշտպանության նախարարին։
Հունիսի 24-ի գիշերը վարձկանները մտել էին Դոնի Ռոստով, նրանց մի մասը շարժվել դեպի Մոսկվա։ «Վագների» ստորաբաժանումները չէին հասել Ռուսաստանի մայրաքաղաք, հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո վարձկանները «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ համաձայն ծրագրի»։ Ապստամբության ընթացքում Շոյգուն չէր հայտնվել հանրության առաջ և չէր մեկնաբանել կատարվածը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.