Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախարարի գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության: Մասնավորապես՝ քրեական վարույթով մեղադրյալներ Արամ Հարությունյանը, վերջինիս մտերիմ Գագիկ Կարապետյանը և Սուրեն Ավագյանը խուսափել են քննությունից, և առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալների բացակայությամբ վարույթն (հեռակա վարույթ) իրականացնելու հիմքն ու պայմանները, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հեռակա վարույթի շրջանակներում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցանքների կատարման համար, որ նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:
Մասնավորապես՝ արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող՝ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը, Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը, Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը: Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա՝ 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցները: Հարկ է նշել, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:
Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Ալեքսան Պետրոսյանը:
Ի դեպ, քրեական վարույթից Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի և Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Arka.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.