Բաքվում հայ գերիները խոշտանգվում են. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Խոշտանգման զոհերի աջակցության օրը
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկում։ Այս մասին Խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առնչությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա շեշտել է, որ այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի:
«Որևէ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունության չի կարող արդարացնել խոշտանգումը։ ՀՀ ՄԻՊ–ը տարեկան ու արտահերթ զեկույցներում մշտապես ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները։ Դրանք հատկապես ակներև են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգերի բացակայության պարագայում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում–բողոքներ և ահազանգեր ստացվել ՔԿՀ–ում, ոստիկանությունում կամ քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ, ինչը Մանասյանը մտահոգիչ է համարում և վստահեցնում` այդ դեպքերը պետք է բացառվեն։
Ուղերձում ասվում է, որ աշխատանքների անհրաժեշտություն կա նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական:
Հիշեցնենք, որ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը ՄԱԿ–ի կողմից նշվում է հունիսի 26-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.