Բլինքեն․ Ռուսական ճգնաժամը ցույց տվեց Պուտինի իշխանության համակարգի «իրական ճեղքերը»
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Կրեմլի դեմ «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների խռովության փորձի հետ կապված ռուսական ճգնաժամը բացահայտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության համակարգի «իրական ճեղքերն» այն բանից հետո, երբ նա ստիպված եղավ խռովարարների առաջնորդին ներում շնորհելու համար գործարքի գնալ:
Մի շարք հեռուստահարցազրույցներում Բլինքենը հիշեցրել է, որ լարվածությունը, որը հանգեցրեց Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագների» խռովությանը, ավելանում էր ամիսներ շարունակ, և որ անկարգությունները կարող են ազդել Ուկրաինայում մարտական գործողություններ անցկացնելու Մոսկվայի կարողության վրա:
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որպեսզի երաշխավորենք, որ նա ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն պաշտպանելու և Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձնելու համար», - NBC հեռուստաալիքի Meet the Press-ի եթերում ասել է Բլինքենը:
«Մենք տեսնում ենք, որ ռուսական համակարգի ճեղքերը ջրի երես են դուրս գալիս։ Դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես և երբ դա կավարտվի։ Բայց, իհարկե, կան բազմաթիվ նոր հարցեր, որոնց Պուտինը պետք է պատասխանի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- պարզաբանել է պետքարտուղարը։
Նույն օրը, ABC հեռուստաալիքի եթերում, նա ասել է, որ պառակտումն ու խառնաշփոթը Ռուսաստանում «կարող են դժվարացնել» Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողությունները։
CBS-ին տված հարցազրույցում Բլինքենն արձանագրել է, որ «Վագներ» խմբավորումը և նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հանգստյան օրերին «ուղիղ մարտահրավեր են նետել Պուտինի իշխանությանը»:
«...Դա ցույց է տալիս խորը խնդիրները, ցուցադրում իրական ճեղքերը», - ասել է Բլինքենը:
Ըստ պետքարտուղարի՝ Պրիգոժինի գլխավորած «Վագների» զինյալների կողմից Պուտինի իշխանությանը նետված աննախադեպ մարտահրավերի հետևանքով առաջացած ցնցումները հնարավոր է դեռ չեն ավարտվել և կարող են ձգվել շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով:
Բլինքենն ասել է, որ նախագահի հանձնարարությամբ նա իր թիմին հանձնարարել է համագործակցել ռուսական կողմի հետ՝ ամերիկյան անձնակազմի, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ապահովելու համար։
«Նախագահը երեկ հավաքել է ոչ միայն Ազգային անվտանգության խորհրդին, այլ նաև մեր հիմնական դաշնակիցների և գործընկերների ղեկավարներին», - ասել է Բլինքենը: «Նա բոլորիս հրահանգեց անել նույնը։ Մենք ունենք նպատակների և գործողությունների մեծ միասնություն, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն և հենց դրա վրա ենք մենք կենտրոնացած»:
ABC հեռուստաալիքում ելույթի ժամանակ Բլինքենն ասել է, որ ռուսական ճգնաժամի «վերջնական ակտը» դեռ չի հասել:
«Դեռ վաղ է դատել, թե ինչպես ամեն ինչ կավարտվի «Վագներ»-ի զինյալների համար»,- մանրամասնել է նա։
Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ նախագահ Ջո Բայդենը չի փորձել կապ հաստատել Պուտինի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանում անկարգությունները նրա «ներքին գործն են» և հավելել, որ ամերիկյան միջուկային դոկտրինում փոփոխություններ չեն եղել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.