«Պատիվ ունեմ»-ը բոյկոտել է այսօրվա նիստը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, չի մասնակցի այսօրվա նիստին, իսկ մյուս օրերի մասով դեռ որոշում կկայացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակը, և ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը, ըստ էության, Աժ նախագահից սկսվեց, ինքը սկսեց վիրավորել Սեյրան Օհանյանին («Հայաստան» խմբակցության ղեկավար,–խմբ.), հետո ի նշան բողոքի դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչից ոգևորված ՔՊ–ականները սկսեցին փողոցային լեքսիկոնը գործի դնել, սա անհարիր է խորհրդարանին, խորհրդարանի պատգամավորին։ Մենք լուրջ մտածելու խնդիր ունենք»,–ասաց Թովմասյանը։
Պատգամավորը հայտնեց, որ Աժ–ում սկսված լեզվակռվից հետոհայտարարված ընդմիջմանը սկսվել են իշխանական պատգամավորների կողմից անթաքույց սպառնալիքները, վիրավորանքները ընդդիմադիրների հասցեին։
«Մենք երկար ժամանակ բոյկոտում էինք խորհրդարանի աշխատանքները, և օրումեջ իշխանական պատգամավորները խնդրում էին գալ նիստերի դահլիճ։ Հիմա գալիս ենք ու սկսում են մարդկանց վիրավորել։ Սա աշխատանքի մթնոլորտ չէ, մեր երկիրը առանց այդ էլ ունի լրջագույն խնդիրներ, սա երկար շարունակվել չի կարող»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։ Նիստը ընդմիջվեց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.