Թագուհի Թովմասյան․ Խաղաղապահները պետք է ուժով բացեն Լաչինի միջանցքը
Մենակ Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետև Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ ունենք լրջագույն խնդիրներ խրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մարդիկ Արցախում ունեն մանկական կերի խնդիր, տակդիրի խնդիր: Այսինքն ունենք հումանիտար լրջագույն ճգնաժամ, իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ առավոտից սաղավարտներով զինված եկել է ընդդիմությանը քննադատելու անհեթեթ պատճառաբանությամբ:
Մենք ունենք լրջագույն խնդիրներ և ՀՀ սահմանին, և միջազգային հանրության հետ աշխատանքում, որ ահազանգենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ: Հայաստանի սուվերեն տարածքը վտանգված է ամեն օր, 24 ժամ: Մենք կարծես հարմարվել ենք Արցախի շրջափակմանը: Նույնիսկ եթե Կարմիր խաչի՝ հիվանդներին տեղափոխելը վերականգնվել է, ես դա համարում եմ մեղմ ասած, ոչ բավարար: Դա նշանակում է 1-2 մարդ փրկել, բայց 120 հազար մարդու կյանք այսօր վտանգված է»,-ասաց նա:
Թովմասյանի խոսքով, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ՌԴ-ն այն երկիրն է, որը երաշխավորել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և ՌԴ նախագահը ստորագրել է այն. «Իսկ հայտարարության մեջ գրված է, որ պետք է Լաչինի միջանցքը գործի անխափոն, երկկողմանի և դրա երաշխավորը ՌԴ-ն է: Այսինքն միայն կոչ անելը, այս դեպքում, խիստ անբավարար է, պետք են կոնկրետ գործիքակազմերի կիրառում, խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, և դա պետք է անեին առաջին օրվանից, ոչ թե թողնեին, որ ադրբեջանցիները էնտեղ սկաներ են դրել, սարքեր են դրել և այլն: Ռուս խաղաղապահները պարտավոր են դա անել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.