Սիմոնյան․ Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը
Իր (Ալիևի- խմբ.) ձևակերպումը քիչ այլ ձևով է ներկայացնում։ Ասում է՝ ես Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունեմ։ Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունեմ, թե ոչ՝, կարծում եմ՝ ունեմ, փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպումով։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Ալիևի հրապարակային հայտարարություններին՝ ԱԺ նախագահը նշեց, թե իրենք նույնպես միանշանակ չեն վերաբերվում հարևան երկրի ղեկավարի հայտարարություններին՝ հավելելով, որ քանի դեռ ստորագրված փաստաթուղթը չկա, որևէ բանում համոզված լինել հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ Սիմոնյանը հայտնեց, որ այս ամբողջ ընթացքում ՀՀ և Արցախի Հանրապետության ղեկավարները մշտական շփման մեջ են։
«Այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ին և որոշումը կարող է անդրադառնալ ԼՂ-ին՝ այդ բոլոր որոշումները թողնվում են ԼՂ ընտրված իշխանություններին, ոչ թե ՀՀ իշխանություններին։ Ասեմ ավելին, լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բաբնակցում և բանակցել Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ՝ բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասաց նա։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.