Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրավիճակը Լաչինի միջանցքում գրեթե նույնն է, թեև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է հիվանդների տեղափոխումը Արցախից Հայաստան։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ թեև միջանցքը բաց է, սակայն խնդիրն այլ տեղ է։ Բաբայանի խոսքով՝ նախ խեղդամահ են անում (ադրբեջանցիները), հետո իբրև թույլատրում են, սակայն միջազգային բոլոր նորմերի համաձայն իրավունք չունեն արգելափակելու։
«Այսպիսի մանիպուլյացիաներ են անում։ Բնական է, որ իրավիճակն արմատապես չի փոխվել։ Պաշտոնապես շրջանառության մեջ են դրել, որ թող բոլոր անհրաժեշտ պարագաները Աղդամով գան Հայաստան։ Ամեն ինչ գնում է տնտեսական գաղութացման»,- ասաց Բաբայանը։ Նրա խոսքով՝ այժմ, թեև, բետոնե արգելապատնեշները հեռացված են, սակայն դրանք նորից տեղադրելը բարդ չէ ադրբեջանցիների համար։
«Այո, մի փոքր ակտիվություն կա միջազգային հանրությունից, կոչեր, բանաձևեր, բայց տեղում քայլերի իսպառ բացակայություն է։ Նա էլ օգտվում է առիթից ու անում իր քաղաքականությունը»,- ասաց Բաբայանը։
Արցախում տիրող հումանիտար իրավիճակի, սննդի, դեղերի, վառելիքի և այլնի հետ կապված Բաբայանն ասաց՝ բարդ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.