ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Նիկոլ Փաշինյանը Չեռնոմիրդինի հայտնի արտահայտության քայլող օրինակն է. «Ուզում էինք, որ ավելի լավ լինի, ստացվեց ինչպես միշտ»։ Փաշինյանի մոտ «ինչպես միշտ» ստացվեց նաև Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին հեռախոսազանգի պարագայում։ Երբ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» ՄՌԸ-ի հետ կապված ճգնաժամը գործնականում արդեն կարգավորված էր։
Ցուցանշական է, որ «Վագների» ճգնաժամի ակտիվ փուլում Պուտինը հեռախոսային բանակցություններ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահների հետ։ Տեղեկացրել է նրանց կատարվածի մասին, իսկ Լուկաշենկոյի հետ՝ պայմանավորվել հետագա քայլերի վերաբերյալ։ Փաշինյանին զանգել, իհարկե, Պուտինի մտքով էլ չի անցել։
ՔԱՂԱՔԱԳԵՏ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է. «Ինչո՞ւ պիտի Պուտինն ինքը զանգեր Փաշինյանին «կարծիքների և տեղեկատվության փոխանակման» համար։ 44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց նման քայլի անիմաստությունը և որոշակի վնասաբերությունը»։
Ճիշտ է, կարող էր զանգել ինքը՝ Փաշինյանը, մի քանի հերթապահ, թեկուզև չպարտավորենող նախադասություն ասել, մաղթել ճգնաժամի շուտափույթ կարգավորում բարեկամական երկրում։ Արտահայտել Հայաստանի շահագրգռվածությունը Ռուսաստանի կայունության հարցում։ Բայց, ոչ, մերը նախընտրեց համբերել, տեսնել, թե ինչով կավարտվի ամեն ինչ։ Թեև ինքն է խոստովանում, թե որքան հաճախ է զանգում Պուտինին ցանկացած առիթով։ Սակայն այստեղ ցուցաբերեց հաստատակամության ու համբերության հրաշքներ։ Հավանաբար՝ իր արևմտամետ լոբբիի խորհրդով։
Բայց հենց որ իմացավ, որ վերջ, ճգնաժամը հաղթահարվել է, նետվեց զանգելու։ Իբր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, դա իհարկե ձեր ներքին, ռուսաստանյան գործն է, բացառապես այդ պատճառով չէի զանգում, բայց ինձ պարզապես հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կատարվում ձեզ մոտ… Չի կարելի բացառել, որ Պուտինն ի պատասխան կարող է առճակատ ասած լինել, թե ինչ անի Փաշինյանն իր հետաքրքրության հետ։
Իհարկե, սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ Պուտինի հետ Փաշինյանի խոսակցությունները վերջինիս համար անցնում են «Չեռնոմիրդինի բանաձևով»։ Կարելի է հիշել նրանց վերջին առերես զրույցը Սոչիում, հունիսի սկզբին։ Այն ժամանակ հեռուստախցիկների առջև Փաշինյանը հերոսաբար հայտարարեց Պուտինին, որ մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում… Թե ինչ եղավ հետո, ինչպիսի խոսակցություն տեղի ունեցավ, երբ հեռուստախցիկներն արդեն չկային, մենք չգիտենք, կարելի է միայն կռահել։
Բայց գիտենք, որ այդ խոսակցությունից հետո մեկնաբանություններ չեղան ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմից։ Քար լռություն։ Միայն թե խաղաղապահների գործունեությունից հայկական կողմի դժգոհությունն ուժեղացել է։ Տեղի ունեցավ ադրբեջանական դրոշի հետ կապված հայտնի միջադեպը Հակարի կամրջի վրա, ռուսական դեսպանի կանչը ԱԳՆ, Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը Բաքվի կողմից, այդ թվում՝ խաղաղապահ զորակազմի համար, բետոնե սալերի տեղադրումը…
Իսկ հետո հաջորդեցին Փաշինյանի անկեղծացումները խորհրդարանական հանձնաժողովում՝ 44-օրյա պատերազմի օրերին Պուտինի հետ իր խոսակցությունների մասին, որոնց ընթացքում ռուսական կողմն առաջարկել է հայկականին, ինչպես պատմեց Փաշինյանը, համաձայնել ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի և Բաքվին «միջանցք» տրամադրել դեպի Նախիջևան, բայց մեր վարչապետը հերոսաբար դիմադրել է… Ընդհուպ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը։
Ի ԴԵՊ, ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՈՐԾԵՑ ԼԻՈՎԻՆ «ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ»։ Որովհետև, ինչպեսև ինքն է խոստովանում, այո՛, կարող էր դադարեցնել պատերազմը դեռևս հոկտեմբերի 17-19-ին…Բայց իր համար անընդունելի պայման էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի, որը շարունակելու էր մնալ ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ։ Իբր, հայտնի չէ, թե քանի ադրբեջանցի կարող էր վերադառնալ, և դեռ 50 հազարն էլ կարող էին հյուր գալ վերադարձածներին ու մնալ այնտեղ. այսպես մոլեգնում էր Փաշինյանը խորհրդարանական հանձնաժողովի առջև…
Պատերազմից հետո անցել է երեք տարի։ Քանի՞ ադրբեջանցի է վերադարձել Շուշի, որը ոչ թե հայկական, այլ ադրբեջանական հսկողության տակ է։ Հարյուր հազարավո՞ր։ Տասնյա՞կ հազարավոր։ Իսկ գուցե հազար՞։ Քանի՞ ադրբեջանցի է հյուր գնում նրանց և մնում այնտեղ ապրելու։ Հարյուրավո՞ր, տասնյա՞կ։ Իսկ գուցե հատուկե՞նտ։
Դա՝ հիմա։ Իսկ եթե հայկական կողմը պահպանե՞ր Շուշիի վերահսկողությունը։ Բայց այն ժամանակ, Պուտինի հետ 2020 թվականի հոկտեմբերյան բանակցություններում, Փաշինյանն, ըստ երևույթին, շատ էր ցանկանում, որ ստացվի «ինչպես միշտ», սակայն հնարավորություն մնա հետո պատճառաբանելու, թե ախր ինքը ցանկանում էր, որ ամեն ինչ «ավելի լավ» լինի… Եվ իր համար հոգ չէ, որ այդ «Չեռնոմիրդինի բանաձևը» կենսագործելու համար զոհվեցին հազարավոր երիտասարդներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:06
Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер. Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.
-
2025-06-06 09:24
Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?
-
2025-06-05 10:01
Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания. Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.
-
2025-06-03 13:07
Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала.