Օհանյան․ Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում
Այսօրվա իշխանություններն իրենց գործողություններում անտարբեր են Արցախի ժողովրդի նկատմամբ, «SOS Artsakh» կարգախոսով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը Խորհրդային Միության փլուզման ժամանակ ինքնորոշվել է, Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Բարոյականությունից զուրկ են ՀՀ թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ում իշխանական մեծամասնության գործողությունները։ Որևիցե անգամ ԱԺ-ում չքննարկվեց Արցախը հարցը՝ հիմնովին։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է կատարել ուղղակի իր պարտականությունները. Հայաստան-Արցախ համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, թե ակցիայով դիմում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և ԵՄ-ին, որպեսզի գործուն միջոցներ ձեռնարկեն Արցախի ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.