Բելգիայում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Լաչինի միջանցքի մոտ պարեկություն կատարած ԵԽ-ի անդամներին
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը Twitter-ի իր միկրոբլոգում սպառնացել է Եվրախորհրդարանի անդամներին, որոնք այցելել են Հայաստան և Լաչինի միջանցքի Հակարի կամրջի մոտ պարեկություն են կատարել։
«Նրանք գիտեն ինչ են անում, որ պաշտպանեն իրենց։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր արդյունավետ հրաձգության հեռահարություն ունի։ Տղերք, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից...»,- գրել է նա։
Սադիկովի գրառմանն արձագանքել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն․ «Արդյոք, սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի անդամների համար։ Մի՞թե այն ադրբեջանցի «դիվանագետից է» գալիս։ Ի՞նչ մակարդակի է իջել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և պատանդ վերցնելով 120 հազար մարդու, հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա է ձեզ նյարդայնացնում: Մենք՝ կայուն արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք պահպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքը և խաղաղությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.