Քննարկվել են շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավկովկասյան գրասենյակի տնօրենի տեղակալ Բերենժե Կալամանդի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության միջոցառումների կիրառմանն առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է այդ ուղղությամբ օրենսդրական կարգավորումների մշակման և շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերի ընդունման մասին: Նա ընդգծել է, որ ներկայում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների ներառումը պարտադիր պայման է:
Նախատեսվում են նաև մեխանիզմներ՝ խթանելու էներգաարդյունավետության միջոցառումների կիրառումը քաղաքաշինական մասնավոր ծրագրերում: Մշակված օրենսդրական նախաձեռնություններով նախատեսվում է աստիճանաբար իրականացնել ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գոյություն ունեցող շենքերի անձնագրավորում՝ շենքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության մեջ ներառելով նաև էներգաարդյունավետության բնութագիր: Անդրադարձ է կատարվել նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի դրական արդյունքներին:
Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները մանրամասներ են հաղորդել (ԶՖԳ) աջակցությամբ իրականացվող «Ջերմ օջախ» ծրագրի նպատակների և իրականացման ընթացքի վերաբերյալ: Դիտարկվել է վերջինս պետական տարբեր ծրագրերի հետ համադրելու հնարավորությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ համադրելու էներգաարդյունավետության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».